Մասնակից:Լիլիթ Նիկոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմիկ Պետրոսյան(Ռազմական գործիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան (հունվարի 24, 1961թ․, Ապարան, Հայաստանի ԽՍՀ), <<Ապարան>> գնդի և Արագածոտնի աշխարհազորի հրամանատար։ Ռազմական, քաղաքական, հասարակական և պետական գործիչ, գնդապետ (1998թ․)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

———————————————————————————————————————————————————————————

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան

•Ծնվել է 1961թ. Ապարան քաղաքում։

1966-1976թթ սովորել և ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը:

1977-1980թթ սովորել և ավարտել է Երևանի սննդի , արդյունաբերության տեխնիկումը:

1980֊1982թթ ծառայել է խորհրդային բանակում։

1996թ. Ավարտել է բարձրագույն զինվորական ակադեմիան:

1997-2002թթ սովորել և ավարտել է ՀՀ Հովնանյանի անվան համալսարանի տնտեսագիրության բաժինը:

Արցախյան շարժման առաջամարտիկներից է։

1990թ. հունվարից Ապարանի կամավորական ջոկատի հիմնադիրներից է, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար:

•1993֊94թթ ծառայել է մայրաքաղաքային գնդում, որպես գումարտակի հրամանատար։

1994թ. Նոյեմբերի 7֊ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է թիվ N զորամասի հրամանատար։

•Մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Վարդենիսի, Շամշադինի, Գորիսի, Սիսիանի շրջանների և ԼՂ Շահումյանի, Մարտակերտի շրջանների պաշտպանական, Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրաիլի, Ֆիզուլու, Լաչինի և Քելբաջարի ազատագրման և պաշտպանական մարտերին։

1999թ.Հոկտեմբերին ընտրվել և 2002թ վերընտրվել է Ապարանի քաղաքապետ։

2016թ. Իր կամավորականներով մասնակցել է քառօրյա պատերազմին:

2020թ սեպտեմբերի 27-ից մացնակցել է 44-օրյա պատերազմին :

2020թ. Հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ:

2021թ. Հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:

2022թ. Փետրվարին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

———————————————————————————————————————————————————————————

Ամուսնացած է, ունի 2 որդի և 2 դուստր։

Պարգևներ և Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

———————————————————————————————————————————————————————————

1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ <<Մարտական խաչ>> 2֊րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ԼՂՀ <<Արիության մեդալ>>֊ով, <<Մայրական երախտսգիտութուն>> մեդալով, ինչպես նաև <<Մարշալ Բաղրամյան>>, <<Սպարապետ Վ. Սարգսայն>>, <<Անդրանիկ Օզանյան>>, և այլ շքանշաններով,բազմաթիվ պատվոգրերեվ և շնորհակալագրերով, ինչպես նաև թանկարժեք նվերներով:

1996թ․ Ստացել է փոխգնդապետի, 1998թ․ գնդապետի զինվորական կոչում։

2020թ. Պարգևատրվել է  ՀՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով։