Jump to content

Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ32

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիան Երիցյան/Ավազարկղ32

Քլիֆորդ Ստիլ (անգլ.՝ Clyfford Still, ), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի նշանակալի ներկայացուցիչներից մեկը[1]։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գրանդինում և մանկություն անց է կացրել Սպոկանում։ 1924 թվականին՝ 20 տարեկան հասակում, նկարիչը ժամանել է Նյու Յորք՝ ծանոթանալու ժամանակակից նկարչության հետ։ Այցելելով Մետրոպոլիտեն թանգարան և դիտելով այնտեղ հավաքված եվրոպական առաջատար վարպետների աշխատանքները՝ Ստիլն այդ աշխատանքները բավականաչափ խորը չի համարել։ Ապագա վարպետին պատկերացել է, որ նկարչությունը արտահայտվելու մեծ հնարավորություններ ունի։ Քանի որ նա արդեն որոշել է իրեն նվիրել արվեստի ուսումնասիրությանը՝ ընդունվել է արվեստի ուսանողական լիգայի դասընթացների, սակայն պարապմունքից 45 րոպե անց հեռացել է՝ գտնելով, որ դա էլ «իրենը չէ»։ Հիասթափված «կոռումպացված» արվեստի մեծ քաղաքից՝ Ստիլը նույն 1924 թվականին թողել է Նյու Յորքը, և անգամ մի քանի շաբաթ չմնալով այդտեղ՝ հեռացել է դեպի Արևմուտք[2]։

1933 թվականին, ավարտելով Սպոկանի համալսարանը, Ստիլը 1941 թվականից դասավանդել է գեղանկարչություն, արվեստի պատմություն և Գեղագիտության Վաշինգտոնում գտնվող Պուլմենի պետական համալսարանում։ Այդ նույն ժամանակաշրջանին են դասվում նաև նրա առաջին աբստրակտ նկարները։ 1943-1945 թվականներին դասավանդել է Ռիչմոնդում և Վիրջինիայում, ապա 1945 թվականին կրկին եկել է Նյու Յորք, որտեղ էլ ծանոթանել է Ջեքսոն Պոլլոքի և Մարկ Ռոտկոյի հետ։ Նույն թվականին կազմակերպվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Պեգի Գուգենհայմ պատկերասրահում, որը վարպետին ճանաչում և հռչակ է բերել: Միևնույն ժամանակ, Ստիլը փորձել է իրեն հեռու պահել աբստրակցիոնիստ նկարիչների պալատից՝ հրաժարվելով 1950-ական թվականներին կեսերին մասնակցելու Նյու Յորք արվեստի ցուցահանդեսներին։ Այնուամենայնիվ, 1959 թվականին նա մասնակցել է Գերմանիայի Կասել քաղաքում գտնվող ժամանակակից արվեստի «Փաստաթղթեր-2» ցուցահանդեսին:

1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Մերիլենդի ծայրամաս, որտեղ էլ մնացել է մինչև իր օրերի վերջը։

1946-1947 թվականներին Քլիֆորդ Ստիլը, հետևելով Բարնետ Նյումանին և Մարկ Ռոթկոյին, դարձել է գունավոր դաշտերի նկարիչ և, չնայած նկարել է «ամեն ինչ՝ բացառությամբ կոմպոզիցիայի», նրա աշխատանքներում հստակ զգացվում է Հյուսիսային Դակոտայի լանդշաֆտների լայնությունը, որտեղ նկարիչը ծնվել և մեծացել է, ինչպես նաև օվկիանոսի արևմտյան ափերը, որտեղ նա ապրել և դասավանդել է 1940-ական թվականներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Artist». Clyfford Still Museum. Վերցված է 21 October 2014-ին.
  2. «Clyfford Still». The Phillips Collection. Վերցված է 21 October 2014-ին.
  3. Hochfield, Sylvia (1 January 2009), Revealing the Hidden Clyfford Still, ARTnews, Վերցված է 30 March 2013-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Hess. «Abstraker Eüpressionismus», Köln 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]