Մասնակից:Իրինա Փիրումյան/Չոսոնական սպիտակ ճենապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չոսոնական սպիտակ ճենապակի (կոր.՝ 조선백자, 朝鮮白磁) կամ պաղչա (անգլ.՝ Baekje)՝ կորեական ճենապակու ավանդական ձևերից է, որը արտադրվել է Չոսոնի ժամանակաշրջանում (1392–1910):

Կորեայում ավանդական խեցեգործության ձև էր սելադոնը, որը զարգանում էր իր հիմք պունչխոնի (անգլ.՝ Buncheong) հիման վրա, այդ տեխնիկայով արված աշխատանքները կրում էին իրենց բնորոշ մոխրականաչավուն երանգը, ջնարակի շնորհիվ: 17-րդ դարի սկզբին ճապոնական զորքերի ներխուժումից հետո 1592-ից 1598 թվականներին ավանդական խեցեգործությունը գործնականում վերացվել էր Կորեայից, նրան փոխարինող եկավ սպիտակ ճենապակին[1]: Մասամբ դա կապված էր նրա հետ, որ ճապոնական ներխուժումների ընթացքում դադարեցին Չինաստանից երկիր կոբալտ բերելը:

Ի տարբերություն պունչխոնի Չոսոնյան շրջանում արտադրությունը կենտրոնացված էր ճենապակու վրա: Պունվոնեի (կոր.՝ 분원, 分院 ) արվեստանոցները սպասարկում էին թագավորական բակին, իսկ հետագայում 15-րդ դարից սկսված ղեկավարվում էին նրանց կողմից[2]: Պունվոնը շարունակում էր մնալ ճենապակու արտադրողական կենտրոն մինչ 19-րդ դարի կեսերը, երբ այն սեփականաշնորհեցին, սակայն դեռ 16-րդ դարում ճենապակու պահանջարկը զարգանում է Չանսոնյան ազնվականության սահմաններից դուրս: Ճենապակին թրծելու համար արվեստանոցների և վառարանների թիվը գնալով աճում է: Աստիճանաբար պունչխոնի համար նախատեսված վառարանները փոխարինվում են ճենապակու համար նախատեսված վառարաններով[3]: Սպիտակ ճենապակին օգտագործում էին ինչպես կենցաղային, այնպես էլ կրոնական ու ծիսական արարողությունների համար, օրինակ՝ կային հատուկ ընկերքի բաժակներ, որոնց մեջ էին դնում արքայական տոհմից ծնված երեխայի ընկերքը և թաղում[4] [5]:


Սպիտակ ճենապակին ունի տարբեր ձևեր, որը դարձել է Կորեական կոնֆուցիականության պրագմատիզմի և խնայողության խորհրդանիշը[6][7]: Ինքնին սպիտակ գույնը կոնֆուցիականության մեջ խորհրդանշում է մաքրությունը, հնազանդությունը, պարզությունն ու ամբողջականությունը[8]: Չասոնական սպիտակ ճենապակին բնութագրվում է գեղեցկությամբ ու պարզ ձևով, քիչ քանակությամբ դեկորատիվ տարրերով ու բարակ գունային շերտով: Չասոնական ճենապակու ստացման եղանակների մեջ առանձնանում է լուսնային խեցեգործությունը, որը իր անունը ստացել է թրծման ընթացքում առաջացած սպիտակ կամ սպիտակին մոտ գունային գամայի շնորհիվ, որը նման է լուսնի մակերևույթին[9]:

Սպիտակ ճենապակու արտադրության հումքը ներառում է իր մեջ քոալին (սպիտակ ճենակավ) և այսպես կոչված չինական քար[10]: Կոբալտի բացակայությունը չէր խանգարում արվեստանոցներին արտադրել նկարային գործեր: Զարգանում էր նաև սպիտակաերկնագույն խեցեգործությունն ու գործեր նախշազարդված շականակագույն նախշերով, որը առաջանում էր մետաղի ճնշումից[11]:

Սպիտակ ճենապակուց պատրաստված իրերը թրծում էին 130°C-ում, սելադոնը՝ 120°C: Սպիտակ ճենապակին ունի բարձր ամրություն և ավելի երկարակյաց է, քան սելադոնը[12]: Թագավորական ճենապակյա որմնանակարների վրա աշխատում էին Տոխվասոյի գեղանկարի ակադեմիայի նկարիչները[13]:

Սպիտակ ճենապակու գործերի շարքը գրվել է Կորեայի ազգային գանձարանի գրանցամատյանում:

Ծանոթագրություների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Author: Soyoung. «Joseon Buncheong Ware: Between Celadon and Porcelain». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 29 March 2017-ին. {{cite web}}: |first1= has generic name (օգնություն)
  2. John Onians (2004). Atlas of World Art. Laurence King Publishing. էջ 205p. ISBN 1-85669-377-5.
  3. Lee, Author: Soyoung. «Joseon Buncheong Ware: Between Celadon and Porcelain». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 29 March 2017-ին. {{cite web}}: |first1= has generic name (օգնություն)
  4. Lee, Soyoung. «In Pursuit of White: Porcelain in the Joseon Dynasty». Heilbrunn Timeline. Metropolitan Museum of Art. Վերցված է 2018-11-04-ին.
  5. By Lee Woo-young (2015-06-01). «From birth to death: Joseon life expressed in white porcelain».
  6. By Lee Woo-young (2015-06-01). «From birth to death: Joseon life expressed in white porcelain».
  7. James Hoare; Susan Pares (1988). Korean, An Introduction. Routledge. էջ 143 p. ISBN 0-7103-0299-1. Վերցված է 2008-03-29-ին.
  8. «Корейская лунная керамика». 2017-03-27. Վերցված է 2018-11-04-ին.
  9. Lee, Soyoung. «In Pursuit of White: Porcelain in the Joseon Dynasty». Heilbrunn Timeline. Metropolitan Museum of Art. Վերցված է 2018-11-04-ին.
  10. Lee, Soyoung. «In Pursuit of White: Porcelain in the Joseon Dynasty». Heilbrunn Timeline. Metropolitan Museum of Art. Վերցված է 2018-11-04-ին.
  11. Lee, Soyoung. «In Pursuit of White: Porcelain in the Joseon Dynasty». Heilbrunn Timeline. Metropolitan Museum of Art. Վերցված է 2018-11-04-ին.
  12. By Lee Woo-young (2015-06-01). «From birth to death: Joseon life expressed in white porcelain».
  13. «Рожденная в пламени. Корейская керамика из Национального музея Кореи». Государственный Эрмитаж.