Մասնակից:Ժուաննա/Ավազարկղ
«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումն է: Մեդիա գրուպի կազմում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը:
Ժուաննա/Ավազարկղ | |
---|---|
Ընկերության տեսակ | Մեդիա գրուպ |
Վայր | Երևան |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Արմեն Արզումանյան (տնօրեն) |
Արտադրանք | Մեդիա |
Կայք | Pamg.am |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում ամենամեծ մեդիա միավորումը` Պանարմենիան Մեդիա Գրուպը հիմնադրվել է 2012թ.-ին: Այն hամախմբում է տեղական շուկայում իրենց ուրույն տեղն ունեցող մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[1]:
Հայաստանում և սահմաններից դուրս գտնվող հեռուստադիտողներին, ռադիոլսողներին և ընթերցասեր հասարակությանը ներկայացվում են որակյալ և վարկանիշային նախագծեր, որոնց իրագործման համար աշխատում են պրոֆեսիոնալ, բանիմաց և իրենց գործին նվիրված մարդիկ: Մեդիա գրուպում ընդգրկված բոլոր ընկերությունները միասնական խթանում են Պանարմենիան Մեդիա Գրուպի կանոնավոր ու դինամիկ զարգացումը:
Հեռուսաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում են հետևյալ հեռուստաընկերությունները՝
- ՊանԱրմենիան Թի-Վի (ԱՄՆ)
Ռադիոկայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռադիո Ջան
Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012-ին: Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները: Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»: Առաջատար ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով:
- Լավ Ռադիո
Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014-ին: Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր: Ռադիոկայանի կարգախոսն է`«Լավից լավը`չկա»: Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով:
Օնլայն մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tert. am
- Blognews.am
- Armsport.am
Պանարմ Փաբլիշինգ հաուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- TV մոլ շաբաթաթերթ
Պանարմենիան մեդիա դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է: Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար: Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ: Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[2]։
Ուսման տևողությունը 6 ամիս է: Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով՝
- Հաղորդավարական աշխատանք
- Մոնտաժի արվեստ
- Օպերատորություն
- Ռեժիսուրա
- Լրագրություն
- Պրոդյուսերական գործ
- Սպորտային մեկնաբան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանարմենիան մեդիա գրուպի կայքը
Պանարմենիան մեդիա գրուպի ֆեյսբուքյան էջը
Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք. Պանարմենիան Մեդիա Գրուպ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Tert.am-ն ու Blognews.am-ը արդեն «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում են». media.am. 2015-03-06. Վերցված է 2017-01-12-ին.
- ↑ «Երազանքը կարող է ավելի քան մոտ լինել. Պանարմենիան մեդիա դպրոցն առաջարկում է ուսման այլ տարբերակ». www.tert.am. Վերցված է 2017-01-12-ին.