Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամների մաքրում ատամի խոզանակով

Ատամների մաքրում, անձնական հիգիենայի ընթացակարգ ատամների մակերեսը փափուկ թաղանթներից և սննդի մնացորդներից մաքրելու համար: Սովորաբար կատարվում է ատամի խոզանակի կամ/և ատամնային թելի միջոցով։

Ատամների խնամքը հիգիենիկ և կանխարգելիչ միջոցառումների համալիր է, որն ուղղված է բերանի խոռոչի առողջության պահպանմանը (ատամներ, լնդեր, լորձաթաղանթ): Այս գործողությունները կարելի է բաժանել անհատական (իրականացվում են տանը) և մասնագիտական (իրականացվում են ատամնաբուժարանում

Սիվակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար, ատամների մաքրման ընթացակարգի առաջին նկարագրությունը տալիս է Դիոդորոս Սիկիլիացին․ «... կելտերը ատամները մաքրում են մեզի միջոցով՝ հավատալով, որ դա ուժեղացնում է առողջությունը»[1]։

11-րդ դարում Ալ Ղազալին գրել է. «Նրանք սկսում են ատամները լվանալ աջ կողմից, այնուհետև ձախ կողմից, որից հետո նրանք նույն կարգով մաքրում են առջևի ատամները, որից հետո սկսում են մաքրել քիմքի և լեզվի կողքից։ Պետք է իմանալ, որ սիվակը կարևոր է, քանի որ ավանդության մեջ ասվում է, որ սիվակի օգտագործմամբ 1 նամազը արժե 70 նամազ առանց սիվակի»[2]։ Սիվակը պատրաստվել է արակի ծառի արմատից (պարսկական եղրևանի) կամ Նիմ ծառի ճյուղերից (Հնդկական ազադիրախտա)։

Այս նպատակների համար սիվակի օգտագործումը տարածված է մահմեդականների, ինչպես նաև որոշ շրջանների բնակիչների շրջանում և մինչ օրս, և կարող են օգտագործվել նաև ձիթենու և նարնջենու ճյուղեր[3].

Այս հիգիենիկ ընթացակարգը 17-րդ դարի կեսերին փոխարինվել է ատամների սևացմամբ, օգտագործելով, ինչպես գրել է Ալեքսեյ Ռոմանովի անձնական բժիշկ Սեմյուել Քոլինզը՝ «Մերկուրիական սպիտակեցում» (այսինքն՝ սպիտակեցում սնդիկի միջոցով)[4]։

Հիգիենայի պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատամի մածուկներ, գելեր
  • Ատամի խոզանակներ (մեխանիկական, էլեկտրական, ատամնապրոթեզների մշակման համար), ֆլոսս, ոռոգիչներ,
  • Մաստակներ, հոտազերծող կոնֆետներ,
  • Բուժող և թաղանթները ներկող հաբեր,
  • Ատամնաբուժական էլիքսիրներ, ողողիչներ, դեզոդորանտներ
  • Ատամնաբուժական անձեռոցիկներ,
  • Ատամի փոշի,
  • Ատամների պրոֆեսիոնալ մաքրում ատամնաբույժի մոտ (տարեկան 1, 2 անգամ պարբերականությամբ)
  • Անտիսեպտիկներ

Հիմնական տեղեկություններ։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաբույժներից շատերը խորհուրդ են տալիս մաքրել ատամները օրական 2-3 անգամ, հաց ուտելուց հետո։ Հիմնական հիգիենիկ գործընթացը երեկոյան քնելուց առաջ ատամները մաքրելն է, քանի որ օրվա ընթացքում ձևավորված չմաքրված թաղանթը և սնունդը նպաստում են բակտերիաների արագ բազմացմանը և, հետևաբար, կարիեսի զարգացմանը և լնդերի բորբոքմանը: Ատամները մաքրելու ամենալավ և ամենաճշգրիտ ձևը պացիենտները կարող են իմանալ՝ այցելելով ատամնաբուժարան։

Ատամների մաքրման  խնդրահարույց շրջաններ են համարվում  ստորին կտրիչների ներքին մակերեսը (այստեղ ամենից հաճախն է ձևավորվում ատամնաքար), ստորին ծամիչ ատամների ներքին (լեզվային) մակերեսը և վերին ծամող ատամների արտաքին (այտային) մակերեսը, վերջին վերին ծամիչ ատամների հետևի մակերեսը:

Լնդերի հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում միջատամնային տարածությունները մաքրել հատուկ խոզանակով։

Խոզանակը խորհուրդ է տրվում փոխարինել նորով յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ, քանի որ այն մաշվում է[5][6]: Որոշ ժամանակակից ատամի խոզանակներ հագեցած են գույնի մաշվածության ցուցիչով՝ մազերի գունավոր շերտ, որը կիսով չափ գունաթափվում է մոտ երեք ամիս նորմալ օգտագործումից հետո:

Վարակի փոխանցման ռիսկից խուսափելու համար խորհուրդ է տրվում չօգտագործել մեկ խոզանակ ուրիշի հետ և ատամի խոզանակները պահել իրարից առանձին[5][6]։

Բացի խոզանակով մաքրելուց, անհրաժեշտ է նաև մաքրել ատամների միջև եղած ճեղքորը ատամի թելով և պարբերաբար (տարին երկու անգամ) այցելել ատամնաբույժ՝ պրոֆեսիոնալ մաքրման համար:

Մասնագիտական մաքրման ցուցումները կարող են լինել խիտ ատամնափառի առաջացումը, ատամնաքարերը, տհաճ հոտը, որը չի վերացվում հիգիենիկ միջոցներով, բորբոքումը, արյունահոսությունը, այտուցվածությունը, պիգմենտային բծերը, սուրճի, թեյի, ծխախոտի առաջացրած ատամնափառերը, պարօդոնտիտը, պարօդոնտոզը, գինգիվիտը (լնդաբորբ):

Հակացուցումներն են ատամների գերզգայունությունը, առիթմիան, բերանի խոռոչի բորբոքումը, մրսածությունը, վարակները, սրացման փուլում քրոնիկ հիվանդությունները ։ Բացի այդ, պրոֆեսիոնալ մաքրումը խորհուրդ չի տրվում երեխաներին և դեռահասներին:

Ատամի խոզանակով և մածուկով մաքրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ  3-5 րոպե տևողությամբ՝ առավոտյան (ուտելուց հետո) և քնելուց առաջ, վերջին սննդի/հեղուկի  ընդունումից հետո (բացառությամբ ջրի): Պետք է չօգտագործել չափազանց մեծ քանակությամբ մածուկ և ուժով սեղմել խոզանակի վրա: Խոզանակով մաքրումն ավարտելուց հետո պետք է ողողել բերանը, քանի որ ատամի մածուկը կուլ տալը կարող է հանգեցնել ատամների գերֆտորացման:

Ատամների մաքրման որակը գնահատելու համար կան հատուկ հաբեր ատամնափառերը ներկելու համար, իսկ ատամնաբուժարաններում գունազարդող լուծույթներ:

Ատամի խոզանակի սխալ (ուժեղ) շարժումների պատճառով (վեր-վար, ձախ-աջ) լնդերը կարող են վնասվել, փափուկ ատամնափառը մղվել միջատամնային տարածությունների և լնդերի գրպանների մեջ, իսկ վզիկի շրջանում ատամները մաշվում են և առաջանում է սեպաձև դեֆեկտ:

Ատամների պրոֆեսիոնալ մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտ (ատամնաքար) և փափուկ (պիգմենտային ատամնափառ) ատամնային բարդությունները ավելի ճիշտ է հեռացնել ատամնաբուժարանում՝ օգտագործելով ատամների մաքրման պրոֆեսիոնալ ապարատային մեթոդներ: Դրանցից են ատամների ուլտրաձայնային մաքրումը սկաների օգնությամբ, ինչպես նաև «air-flow» մեթոդը (ատամի մակերևույթից պիգմենտային բծերի հեռացումը սոդայի աերոզոլի կամ դրա անալոգների օգնությամբ)։ Նման մարքման տևողությունը միջինը 30 րոպեից մեկ ժամ է: Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը պետք է լինի կանոնավոր, բայց ոչ շատ հաճախակի: Բավարար հաճախականություն համարվում է տարեկան 1-2 անգամ՝ կախված բերանի խոռոչի հիգիենայի որակից, որը գնահատվում է հիգիենիկ ինդեքսի (ՀԻ) միջոցով։

Ատամնային թելեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնային թելերը (ֆլոս) նախատեսված են ատամների միջև եղած ճեղքերից ատամնափառերը ու սննդի մնացորդները մանրակրկիտ հեռացնելու համար[7]: Քանի որ ատամները խոզանակելիս միջատամնային տարածություններից ատամնափառերը ամբողջությամբ չեն հեռացվում, ապա ատամների ֆլոսով մաքրումը անհրաժեշտ լրացում է։ Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ ֆլոսով յուրաքանչյուր ուտելուց հետո և ատամները լվանալուց առաջ։ Նոր Օռլեանի բժիշկ-ստոմատոլոգ Լևի Սփիր Պարմլին 1819 թվականին նույնիսկ գիրք է գրել «Ատամների խնամքի գործնական ուղեցույց»։ Դրանում նա նկարագրել է բերանի խոռոչի արդյունավետ հիգիենայի երեք կարևոր բաղադրիչ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ և մետաքսե թել։

Կոկրեյն համայնքի 2011 թվականի համակարգված ակնարկը ցույց է տվել, որ ֆլոսի օգտագործումը սովորական մաքրման հետ միասին կարող է նվազեցնել լնդաբորբի ռիսկը և նվազեցնել ատամնափառերի քանակը մեկ ամիս կամ 3 օգտագործումից հետո: Միևնույն ժամանակ, չեն հայտնաբերվել ապացույցներ, որ այս պրակտիկան նվազեցնում է կարիեսի վտանգը[8]։

Ատամնային էլիքսիրներ, հեղուկներ (բերանի խոռոչի ողողիչներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիքսիրները բարելավում են ատամների մակերեսների մաքրումը, կանխում ատամնափառի ձևավորումը, հոտազերծում բերանի խոռոչը: Դրանք միատեսակ թափանցիկ հեղուկներ են, որոնք պարունակում են կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ, ունեն որոշակի հոտ և գույն ։

Ատաների մաքրումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարի թռչնակը» մուլտֆիլմ, որն ստեղծել է Գ․ Սակոլսկին՝ Բ․ Զախոդերի հեքիաթի հիման վրա, 1976 թվական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Диодор Сицилийский. Историческая библиотека
  2. Абу Хамид Мухаммад ал-Газали ат-Туси. Эликсир счастья. — СПб.: Петербургское Востоковедение, 2002
  3. Почему эфиопы ходят с палками во рту / Фоторепортаж. 17.01.2016 г. Сергей Анашкевич.
  4. Записки Станислава Немоевского (1606—1608). Рукопись Жолкевского. — Рязань: Александрия, 2006
  5. 5,0 5,1 Council on Scientific Affairs (November 2011). «Toothbrush Care: Cleaning, Storing and Replacement» (անգլերեն). American Dental Association. Վերցված է 2015-11-20-ին. «Do not share toothbrushes. Sharing a toothbrush could result in an exchange of body fluids and/or microorganisms between the users of the toothbrush»
  6. 6,0 6,1 «The Use and Handling of Toothbrushes. Infection Control» (անգլերեն). National Center for Chronic Disease Prevention and Health Promotion - Division of Oral Health. Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին. «Do not share toothbrushes. The exchange of body fluids that such sharing would foster places toothbrush sharers at an increased risk for infections ... Do not allow children to share or borrow toothbrushes.»
  7. Rafi Letzter (Aug. 3, 2016). «Should you floss before or after you brush?» (անգլերեն). businessinsider. Վերցված է 2017-12-03-ին.
  8. Flossing for the management of periodontal diseases and dental caries in adults / Cochrane Oral Health Group, 2011 DOI: 10.1002/14651858.CD008829.pub2