Մասնակից:ԷլինաՋան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷլինաՋան/Ավազարկղ

Պակոնիոս Ագրիպինուս (լատին․՝ Paconius Agrippinus), 1-ին դարի ստոիկ փիլիսոփա[1]: Նրա հայրը մահապատժի է ենթարկվել հռոմեական կայսր Տիբերիոսի կողմից՝ դավաճանության մեղադրանքով[2]։ Ինքը՝ Ագրիպինոսը, մեղադրվել է Թրասիայի հետ միաժամանակ՝ մ.թ. 67 թվականին, և արտաքսվել Իտալիայից։[3][4] Որպես փիլիսոփա, նրան գովաբանում է Էպիկտետոսը։[5]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Ագրիպինոսի գործերը հայտնի կամ պահպանված չեն, մեր գիտելիքների մեծ մասը գալիս է Էպիկտետոսի ճառերից: Իր աշակերտներին բացատրելու համար, թե ստոիկը ինչպես պետք է իրեն պահի, Էպիկտետոսը օգտագործեց նաև հայտնի պատմական դեմքեր։ Ագրիպինոսը, ժողովրդական կարծիքին դեմ գնալու և իր ազդեցությունից դուրս կատարվող իրադարձություններն անտեսելու իր կարողության պատճառով, այդ գործիչներից մեկն էր: Կարող է հետաքրքիր թվալ, որ թեև նրա անունով մեծ գործեր կամ գրքեր չկան, Ագրիպինոսը հայտնի է որպես փիլիսոփա։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, William (1867), «Agrippinus, Paconius», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston: Little, Brown and Company, էջ 82
  2. Suetonius, Tiberius 61
  3. Տակիտուս,Աննալես xvi. 28, 29, 33
  4. դոնալդ (2016-07-01). «Պակոնիուս Ագրիպինուս». Դոնալդ Ռոբերտսոն. Վերցված է 2020-12-14-ին.
  5. Epictetus, ap. Stobaeus Serm. 7; Discourses, i. 1. 28-30

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Holiday, Ryan; Hanselman, Stephen (2020). «Agrippinus the Different». Lives of the Stoics. New York: Portfolio/Penguin. էջեր 178–183. ISBN 978-0525541875.

Կաղապար:SmithDGRBM