Էպիկտետոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիկտետոս (հուն.՝ Έπίκτητος; շուրջ 50, Հիերապոլիս, Փռյուգիա — 138, Նիկոպոլիս, Էպիրոս), հին հույն փիլիսոփա, սկզբում ստրուկ էր, հետո ազատ է արձակվել: Պատկանել է ստոիկյան դպրոցին: Ինքը՝ Էպիկտետոսը չի թողել գրավոր ժառանգություն: Նրա ուսմունքը գրի է առել և հրատարակել է աշակերտներից մեկը՝ Արրիանոսը: «Զրույցներ» (Διατριβαί) և «Ձեռնարկ» (Έγχειρίδιον) երկերը թարգմանվել են լատիներեն՝ լայն տարածում գտնելով և ազդելով հետագա դարերի փիլիսոփայական մտքի վրա: