Բարտ արջը (անգլ.՝ Bart the Bear, ) կոդրա ենթատեսակի գորշ արջ: Ամենահայտնի կինոդերասան կենդանիներից մեկը[1]: Լինելով ամրակազմ, ունեցել է 2,90 մետր հասակ և կշռել է ավելի քան 700 կիլոգրամ: 1988 թվականին Բարտի աջ ձեռքին քաղցկեղ էր հայտնաբերվել[2][3]: Առաջիկա երկու տարիներին 2 անգամ վիրահատվել է, սակայն տեղի ունեցավ ռեցեդիվ և նրան ևս մի անգամ չէին կարող վիրահատել, որովհետև շատ վտանգավոր էր: Բարտին քնեցրին մայիսի 10-ին 2000 թվականին Բրեդ Փիթի «Բուծելով գրիզլիներին» փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բարտի վարժեցնողները եղել են Դուգ Սուսը (անգլ.՝ Doug Seus) և Լին Սյուզը (անգլ.՝ Lynn Sous)[4]: