Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/Шапло

Շապլո, քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում: Մտնում է Սադբերի վարչական շրջանի կազմի մեջ: Բնակչությունը՝ 2354 մարդ (2006 թվականի տվյալներով)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապլոն գտնվում է Սադբերիի հյուսիս-արևմուտքում՝ Ալգոմա շրջանի սահմանին մոտ: Աշխարհագրական տեսանկյունից, քաղաքը, ինչպես և ամբողջ շրջանը, պատկանում է Օնտարիոյի հյուսիսարևելյան շրջանին: Մոտակա քաղաքներն են Սու Սենտ Մարիան, Տիմմինսը և Սադբերիին:

Շապլո քաղաքը մոտ է գտնվում որսորդական թագավորական արգելավայրին՝ ընդհանուր մակերեսը կազմում է 7000 կմ²[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևիկ Սոֆյան/Ավազարկղ29ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապլոյի արգելոցի մուտքի մոտ

Առաջին եվրոպացիները, ովքեր եկել են այդ վայր, եղել են Հուդզոնի ծոցի ընկերության աշխատակիցները, ովքեր 1777 թվականին հիմնել են առևտրային կետ՝ ժամանակակից Շապլոյից 80 կմ հեռավորության վրա։

Բնակավայրը հիմնադրվել է 1885 թվականին, երբ Կանադայի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու կողմից երկաթուղի է կառուցվել[2] և դրա վրա կառուցված է կայարան։ Բնակավայրն իր անունը ստացել է ի պատիվ այն ժամանակվա կանադացի քաղաքական գործիչ, գործարար և լրագրող Ժոզեֆ-Ադոլֆ Շապլոտի:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 2832 մարդ, իսկ 2006 թվականին՝ 2 354 մարդ (5 տարում անկումը 16,9%-ով)[1]։

Բնակչության միջին տարիքը 40.0 տարի է։ Տղամարդկանց համար այս ցուցանիշը 39,9 տարի է, կանանց համար`40,1 տարի: (Համապատասխանաբար 38.1 և 39.9 Օնտարիոյի համար)։ 80.5%-ը 15 և բարձր տարիքի բնակիչներ են[1]։

Ընդհանուր առմամբ, 2006 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքի տարածքում գրանցված էր 660 ընտանիք[1]։

Մոտ 1․5 հազար մարդ անգլերեն խոսում է որպես մայրենի լեզու: Ֆրանսերեն խոսում են բնակիչների գրեթե կեսը[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտով անցնում է Օնտարիոյի մայրուղին։

Շապլոյով անցնում է երկաթուղի:

Քաղաքն ունի իր օդանավակայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «2006 Community Profiles» (անգլերեն). Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2012-06-14-ին. Վերցված է 2011-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Welcome to Chapleau» (անգլերեն). Chapleau Community Portal. Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին. Վերցված է 2012-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]