Մասնակից:Արմինե Չատինյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[[Կատեգորիա:]] Իկեբանա (ճապոներեն՝ 生け花), - ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ։ Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից։

Իկեբանան՝ ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում։ Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց։ Սովորաբար իկեբանայի արվեստն իր եվրոպական իմաստային տարբերակով ընկալվում է որպես «ծաղկահարդարման ճապոնական արվեստ»։ Իրենք՝ ճապոնացիները գտնում են, որ իկեբանան ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է։ Ընդունված է իկեբանան բաժանել երեք մեծ խմբերի՝ ծիսակատարությունների, հանգստի ու ուրախության և հարդարանքի կամ դեկորատիվ իկեբանա։ Այդ երեք խմբերից, թերևս, հնագույնը՝ ծիսակատարությունների իկեբանան, ըստ իր նշանակության տարբերվում է մի քանի ձևերի՝ շնորհավորանքի ծիսակատարության իկեբանա, թեյի ծիսակատարության իկեբանա՝ հաբանա և այլն։

Ըստ ճապոնացի նկարիչների, բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկություններն իրենց արտահայտություն են գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այլ ծաղիկներից, տերևներից, ճյուղերից և այլ դեկորատիվ նյութերից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստ: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստղծվել է Բուդդայի տաճարում հոգևորականների կողմից: 13-րդ դարում իկեբանան ընդօրինկվեց նաև Ճապոնիայի զինվորական կաստայի կողմից:

Ըստ ավանդույթի, ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձևի, խոհարարության և իկեբանայի արվեստն իմանալու: Դեռևս 7 տարեկան հասակից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելության զգացում: Յուրաքանչյուր կին Ճապոնիայում ինչ-որ չափով տիրապետում է այդ արվեստին: Իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի և 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների և բույսերի կազմաբանության հետ: Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ:

ԾԱՂԿԱՀԱՐԴԱՐՄԱՆ (ԻԿԵԲԱՆԱՅԻ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈՃԵՐԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ճապոնիայում կարելի է հաշվել իկեբանայի ավելի քան երկու հարյուր ուղղություններ ու ոճեր, սակայն ընդունված է դրանցից գլխավորները համարել ութը՝ դասական սյոկա, դասական ռիկկա, ժամանակակից սյոկա, ժամանակակից ռիկկա, մորիբանա, նագէհիրե, ազատ և ավանգարդիստական ոճեր։[1]


Ճապոնիայում գոյություն ունի իկեբանայի 300 դպրոց, որտեղ ծաղկահարդարման արվեստը դասավանդում են 1,5 միլիոն ուսուցիչներ` 16 միլիոն աշակերտների համար: Ամենամեծ և ամենաժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից էր տաղանդավոր մասնագետ և շատ խոշոր արվեստագետ Սոֆու Տաշիգահարան: Սոֆույի ամենատաղանդավոր աշակերտն էր նրա դուստրը` Կասումին: 1926 թվականին նա ստեղծեց իր նոր դպրոցը, որը զարգացնում է ծաղկահարմարման 2 հինական ձև` ծաղկեփունջ ստեղծելը ցածր ծաղկամանում և բարձր ծաղկամանում: Կոմպոզիցիան ստեղծելը ցածր ծակամանում համարվում է ավելի ժամանակակից ոճ և կոչվում է մորիբանա:

Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են 3 հիմնական խորհրդանիշ-ցողուններ: Իկեբանայի սկզբունքների համաձայն ծաղկային կոմպոզիցիայի համար նախապատրաստված ցողունները մետաղյա խոզանակ- հենարանի վրա, որը կոչվում է կենզան, ամրացվում են ոչ թե քմահաճ կարգով, այլ հետևյալ կերպ` երեք ցողոններից ամենաերկարը` սինը խորհրդանշում է երկինքը կոմպոզիցիայում շատ կարևոր տարր է, քանի որ նրա դիրքից և դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը, ուստի այն ամրացվում է ծաղկամանում դրված մետաղյա հարմարանքի կենտրոնում: Երկրորդ ցողունը` յյուսին, խորհրդանշում է մարդը և առաջին ցողունից կարճ է: Այն ամրացնում են առաջին ցողոնի առջև և նրանից դեպի ձախ, 40-50° թեքությամբ: Երրորդ, ամենակարճ ցողունը` խիկեան, խրհրդանշում է գետինը, իր դիրքով հավասարակշռում է ողջ կոմպոզիցիան: Ամրացվում է 2 ցողուններից դեպի աջ` 75-80° անկյան տակ և դարձյալ ավելի թեքված դեպի դիտողը, քան նախորդ ցողունները:[2]

Իկեբանա ստեղծելիս օգտագործում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլև տարբեր բույսերի ծռմռված և բազմաձև չոր ճյուղեր` իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ և կեղևներ, մի խոսքով բոլոր այն բնական միջոցները, որոնք կնպաստեն արհեստական բնապատկեր ստեղծելուն:

Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա և բնակարանում ունի իր սրբագրոծված անկյունը, որը կոչվում է տոկոնոմա:

Ճապոնական ընտանիք այցելող հյուրը առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա տանտիրոջը և նոր անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորությունը: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պրտավոր է անմիջապես հեռանալ:

Բարձր ծաղկամաններում կոմպոզիցիա ստեղծելու հինավուց ոճը կոչվում է նագեիրե: Որպեսզի այդ ծաղկամաններում դրվող ծաղիկները և ճյուղերը որոշակի դիրք ունենան, ճապոնացիները հորինել են մի քանի հարմարանքներ: Այդ հարմարանքներից մեկը մի խաչափայտ է, որի ծայրերը կտրված են թեք անկյան տակ այնպես, որպեսզի իջնելով ծաղկամանի վզիկի քիչ ներքև, հենվի ծաղկամանի պատերին:

Ճապոնական մի քանի տոներ, ինչպես և ճապոնացու անձնական կյանքի մի շարք դեպքեր, կապված են ծաղիկների և բույսերի հետ: Դեռևս հին ժամանակներում ճապոնացի տղամարդիկ իրենց գլխարկներին կրել են որևէ ծաղիկ, մեծ մասամբ քրիզանթեմ:

Հարսանյաց հանդեսներին հարսնացուի տանը պատրաստվում են շքեղ և վառ գույների կոմպոզիցիզներ, որտեղ լրիվ բացված ծաղիկները և չոր տերևները արտահայտում են անցյալը, կիսաբաց ծաղիկները և թարմ տերևները` ներկան, իսկ ապագան արտահայտում է բողբոջներով և դեռևս չբացված կոկոն ծաղիկներով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոզա Անիսոնյան (1984, թիվ 8). Պարզության գեղեցկությունը.Իկեբանա. Երևան,: «Կուլտուր-լուսավորական աշխատանք». էջ 39-43.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», էջ 300-302