Մասնակից:Անուշ Մանուկյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիդել Վալդես Ռամոս (իսպ.՝ Fidel Valdez Ramos, ), ֆիլիպինցի պետական ​​գործիչ, Ֆիլիպինների 12-րդ նախագահը (1992-1998 թթ.), Ֆիլիպինների պաշտպանության նախարարը (1988-1991 թթ.), Ֆիլիպինների գլխավոր շտաբի պետը (1986-1988 թթ.), Ֆիլիպինների ոստիկանական ծառայության պետը (1980-1986 թթ.)։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները եղել են քաղաքական վերնախավից․ հայրը եղել է Ֆիլիպինների խորհրդարանի անդամ և արտաքին գործերի նախարար։ Ֆիդել Ռամոսը կրթություն է ստացել ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայում, որտեղ զարգացող երկրների համար կրթել են են բազմաթիվ սպաներ, որոնք հետագայում դարձել են աջակողմյան ռազմական հեղաշրջումների մասնակիցներ։ Սովորել է նաև Իլինոյս նահանգի համալսարանում։

Զինվորական կարիերան և դերը հեղափոխության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական և Վիետնամի պատերազմների մասնակից է։ Նախագահ Ֆերդինանդ Մարկոսի օրոք, որպես ոստիկանական ուժերի ղեկավար հետևել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։

1986 թվականին, արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հակասական են եղել (երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի և հակառակորդների կողմից կեղծիքների մասին), երկրում բողոքի ցույցեր են բռնկվել Մարկոսի բռնապետության դեմ։ Ցույցերի նախաձեռնողը եղել է Մարկոսի գլխավոր հակառակորդը Կորասոն Ակինոն։ Ընդդիմությանը աջակցել են կաթոլիկ եկեղեցին, պաշտպանության նախարար Խուան Էնրիլեն ու Ֆիդել Ռամոսը։ Ռամոսն ու Էնրիլեն օգնել են Կորազոն Ակինոյին ռազմական հեղաշրջում իրականացնելու գործում։

Հեղաշրջումից և Մարկոսի փախուստից հետո Ռամոսը ստացել է գլխավոր շտաբի պետի նոր պաշտոնը։ Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նա բանակը մաքրել է տապալված նախագահի կողմնակիցներից։ 1988 թվականին Ռամոսը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար։

1992 թվականին նախագահական լիազորությունների ավարտից հետո Կորասոն Ակինոն նրա թեկնածությունն առաջարկել է որպես իր իրավահաջորդ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իրեն դրսևորել է աջ թևի քաղաքական գործիչ, 1986 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո նրա հանձնարարականով Ակինոն կառավարության կազմից հեռացրել է ձախակողմյան նախարարներին։

Իշխանության գալուց հետո նա շարունակել է շուկայական բարեփոխումների, սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականությունը։

Ֆիդել Վալդես Ռամոսը մահացել է 2022 թվականի հուլիսի 31-ին, COVID-19-ի պատճառած բարդություններից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Об открытии Центра АСЕАН в Москве — МГИМО-Университет». Արխիվացված է օրիգինալից 2014-10-12-ին. Վերցված է 2011-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 34 (օգնություն)
  2. Умер бывший президент Филиппин, БЕЛТА, 31.07.2022

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]