Ֆերդինանդ Մարկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ferdinand Marcos.JPEG

Ֆերինանդ Մարկոս Էդլարին (ծնվել է 1917), Ֆիլիպինների պետական և քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ փաստաբան է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ մասնակցել է ճապոնական զավթիչների դեմ պայքարին։ 1965 թվականին ազգայնականների կուսակցությունից ընտրվել է պրեզիդենտ, 1969 թվականին` վերընտրվել։ Մարկոսի կառավարությունն իրականացրել է արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ից կախվածությունը թուլացնելու միջոցառումներ, բուրժուա-դեմոկրատական բարեփոխումներ։ 1972 թվականից, օպոզիցիայի դեմ պայքարելու նպատակով, ռազմական դրություն մտցնելուց հետո, իր ձեռքն է վերցրել օրենսդիր և գործադիր (1973-ից՝ նաև պրեմիեր մինիստր) իշխանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png