Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Առաքել
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՀադրութ
Մակերես4792,41 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն134 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Առաքել, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում: Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր: Առաքել համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը: Ձորագյուղ գյուղում բնակվում է 39 մարդ, կա 11 տնտեսություն, Ջրաբերդ գյուղում բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կա 7 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 33 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխաներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1902-1907թթ.), գերեզմանոց(17-19դդ.),գյուղատեղի Հին Առաքել(16-19դդ.), հաշվառված է 6 հուշարձան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.