Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ակնաղբյուր
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՀադրութ
Մակերես1526,4 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն322 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Ակնաղբյուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում: Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 29 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1526.4 հա տարածք, որից 1306,13 հա գյուղատնտեսական նշանակության, 153,27 հա անտառային հողեր: Ակնաղբյուր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը: Ակնաղբյուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 322 մարդ, կա 79 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 52 աշակերտներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19դ.), գերեզմանոց(18-19դդ.):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.