Մասիմո Օդդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասիմո Օդդո
իտալ.՝ Massimo Oddo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1976(1976-06-14)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1992—1993 Իտալիա Ռենատո Կուրի Անգոլանա
1993—1995 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—2000 Իտալիա Միլան 0 (0)
1995—1996  Իտալիա Ֆիորենցուոլա 19 (0)
1996  Իտալիա Մոնցա 4 (0)
1996—1997  Իտալիա Պրատո 16 (0)
1997—1998  Իտալիա Լեկկո 20 (1)
1998—1999  Իտալիա Մոնցա 30 (4)
1999—2000  Իտալիա Նապոլի 36 (1)
2000—2002 Իտալիա Վերոնա 64 (9)
2002—2006 Իտալիա Լացիո 135 (17)
2007—2012 Իտալիա Միլան 56 (2)
2008—2009  Գերմանիա Բավարիա 18 (0)
2011—2012  Իտալիա Լեչչե 15 (2)
Ազգային հավաքական
2002—2008 Իտալիա Իտալիա 34 (1)
Մարզչական կարիերա
2013—2014 Իտալիա Ջենոա մարզիչ (երիտ.)
2014—2015 Իտալիա Պեսկարա մարզիչ (երիտ.)
2015—2017 Իտալիա Պեսկարա
2017—2018 Իտալիա Ուդինեզե
2018 Իտալիա Կրոտոնե
2019—2020 Իտալիա Պերուջա
2020 Իտալիա Պերուջա
2020 Իտալիա Պեսկարա
2022 Իտալիա Պադովա
2023 Իտալիա ՍՊԱԼ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մասիմո Օդդո (իտալ.՝ Massimo Oddo, հունիսի 14, 1976(1976-06-14)[1][2], Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ (պաշտպան), ֆուտբոլային մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1992 թվականին քիչ հայտնի «Ռենատո Կուրի» թիմում։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Միլան», բայց երկու մրցաշրջաններում ոչ մի հանդիպում չի անցկացրել այնտեղ։

Դրանից հետո երեք մրցաշրջան խաղացել է С1 սերիայում, այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ֆիորենցուոլան», «Մոնցան», «Լեկկոն» և «Պրատոն»։

1998 թվականին կրկին հայտնվել է «Մոնցայում», այս անգամ հանդես գալով B Սերիայում. միայն այդտեղ է նա սկսել քիչ թե շատ հաճախ հայտնվել խաղադաշտում։ Սակայն այս մրցաշրջանից հետո էլ Օդդոն լքել է թիմը։ 1999 թվականին արդեն «Նապոլիում» էր։ Այնտեղ նա մրցաշրջանի ընթացքում 45 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում և Գավաթում՝ խփելով 1 գոլ, իսկ մեկ այլ մրցաշրջանից հետո տեղափոխվել է Վերոնա։

«Վերոնայի» կազմում Օդդոն նորամուտը նշել է Ա Սերիայում։ Երկու մրցաշրջաններում նա 64 խաղ է անցկացրել առաջնությունում և 4 խաղ Իտալիայի Գավաթում՝ խփելով 11 գնդակ։ 2002 թվականին նրան կանչել են «Լացիո», որտեղ նա անցկացրել է հինգ մրցաշրջան։

2007 թվականի հունվարին ընդգրկվել է «Միլանի» կազմում։ Հիմնական կազմից դուրս մղեց Կաֆուին։ Սակայն 2008 թվականի ամռանը ինքն էլ լքել է ակումբը՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա»։ 2009 թվականին վերադարձել է «Միլան»։

2011 թվականի օգոստոսի 31-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Լեչչե»[4]։

2012 թվականի հունիսի 7-ին Օդդոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և ապագայում մարզական տնօրեն դառնալու մտադրության մասին[5]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստ՝ հրավիրվել է Իտալիայի հավաքական, նորամուտը կայացել է 26 տարեկանում։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին Օդդոն դարձել է «Պեսկարայի» նոր գլխավոր մարզիչը, որտեղ նախկինում աշխատել է երիտասարդական կազմի հետ[6]։ Օգնել է «Պեսկարային» վերադառնալ Սերիա Ա[7]։

2017 թվականի նոյեմբերի 21-ին նշանակվել է «Ուդինեզեի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է «1+1» սխեմայով[8]։ 2018 թվականի ապրիլի 24-ին աշխատանքից ազատվել է «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում «Ուդինեզեի» կրած պարտությունից (1:2) 2 օր անց[9]։

2018 թվականի հոկտեմբերին Օդդոն նշանակվել է «Կրոտոնեի» գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ Նրա գլխավորությամբ թիմը 8 հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի հաղթանակ չի տարել։ Դեկտեմբերի 28-ին Օդդոն հրաժարական է տվել[10]։

2023 թվականի փետրվարի 14-ին գլխավորել է Սերիա Բ-ում հանդես եկող ՍՊԱԼ-ը՝ Դանիելե Դե Ռոսսիի պաշտոնանկությունից հետո։ Օդդոյի գալու պահին թիմը գտնվում էր դուրս մնալու եզրին՝ առաջնության վերջին երեք խաղերում զիջելով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։ Մասնագետի պայմանագիրը Ֆերարայի թիմի հետ նախատեսվել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ ակումբի կողմից երկրորդ դիվիզիոնում տեղն ապահովելու պահպանելու դեպքում ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգելու հնարավորությամբ[11]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և անցել երրորդ ուժեղագույն դիվիզիոն, ինչը հանգեցրել է Օդդոյի հեռացմանը գլխավոր մարզչի պաշտոնից[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Լացիո
Իտալիա Միլան
Իտալիա Իտալիայի հավաքական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198711
  4. «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Оддо завершил игровую карьеру и хочет стать спортивным директором». Чемпионат.com. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  6. «Массимо Оддо возглавил «Пескару»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  7. ««Пескара» вернулась в серию А». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  8. «Massimo Oddo è il nuovo allenatore dell'Udinese» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  9. «Nota ufficiale sulla guida tecnica» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  10. «Crotone, Oddo si dimette: torna Stroppa» (իտալերեն). Sky Sport. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  11. «Массимо Оддо назначен новым главным тренером СПАЛа». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  12. «Benevento e Spal: i perché della retrocessione in C». tuttosport.com (իտալերեն). 2023 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիմո Օդդո» հոդվածին։