Մանվել Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1927 (96 տարեկան) Շիկահող, Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1950) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սիմոնյան Մանվել Մակիչի (հոկտեմբերի 1, 1927, Շիկահող, Հայաստան), հայ խորհրդային գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1981)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մինիստրության գիտության վարչության պետ (1965-1967), հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ (1967-1974), երկրագործության ԳՀԻ տնօրենի տեղակալ՝ գիտության գծով (1974-1978), Կուբայի Հանրապետության ԳԱ հողագիտության ինստիտուտի գիտական խորհրդատու (1978-1980 և 1981-1982)։ 1983 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառումների, և լեռնային ու արևադարձային երկրագործության պայմաններում դրանց աճեցման, հողերի արդյունավետ օգտագործման, հողապաշտպան համակարգերի ուսումնասիրության,երկրագործության ինտենսիվացման հարցերին։ Սիմոնյանը մշակել է արևադարձային պայմաններում մեկ տարում նույն դաշտից երկու բերքի ստացման նոր մեթոդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 378)։ |