Մանկատան շենք (Կամենսկ-Ուրալսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկատան շենք
Տեսակորբանոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Նախկին մանկատան շենք (ռուս.՝ Здание бывшего детского приюта), շենք Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական մասում[2]։ 19-րդ դարի վերջի հասարակական շենքի օրինակ է, որը կառուցված է ուշ կլասիցիզմի ոճով։ Հասցեն՝ Լենինի փողոց, տուն 134։

Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-PP որոշմամբ շենքին շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ (գրանցման համար՝ 661710946770005)[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի քարե շենքի հատակագիծը քառակուսի է, այն ներգծված է թաղամասի գծային կառուցապատման մեջ։ Գլխավորը հարավային ճակատն է, որը դուրս է գալիս Լենինի փողոց (նախկին Բոլշայա Մոսկվովսկայա փողոց)։

Հարավային ճակատը համաչափ է։ Նրա կենտրոնական մասում գտնվում է երեք լուսամուտային առանցքով ելուն, կողային մասերը հորիզոնական կիսված են գետնախարսխային նիստով, վերլուսամուտային գոտիներով և միջհարկային քիվով։ Ճակատի վերին մասը նույնպես ավարտվում է քիվով։ Պատուհանների քանակը կենտ է, վերևից պատուհանները ձևավորված են կամարաղեղի տեսքով ծեփածո պրոֆիլով։ Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են զարդաքիվերով։ Արևելյան ճակատը, բացառությամբ հյուսիսարևելյան անկյունում արված կցակառույցի, դեկորացված է ինչպես գլխավոր ճակատը։ Կցակառույցը և մնացած ճակատները ձևավորված են շատ պարզ և գործնական[2]։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Լենինի փողոց, տուն 134 հասցեի նախկին մանկատան շենքում գործում է «Սիգնալ-02» ընկերությոընը, որն իրականացնում է ավտոճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28.12.2001
  2. 2,0 2,1 «Приют детский, вторая половина XIX в.». semantic.uraic.ru (ռուսերեն). Семантическая библиотека. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  3. «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru. Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. «ОБЩЕСТВО С ОГРАНИЧЕННОЙ ОТВЕТСТВЕННОСТЬЮ "СИГНАЛ - 02"».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.