Մանե Մխոյան
Մանե Մխոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1997 (27 տարեկան) |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2020) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մանե Մխոյան (հունվարի 6, 1997), հայ դերասանուհի։ Հայտնի է «Պատվի համար» և «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալներից Մարգարիտ Էլիզբարյանի և Քեթրինի դերերով։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Առավոտ լուսո հեռուստահաղորդման հաղորդավար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանե Մխոյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 6-ին։ Խաղացել է Արցախյան պատերազմին նվիրված «Հարսանիք Թիկունքում» ներկայացման մեջ։ 2019 թվականին աշխատել է Հայաստանի Ազգային ժողովում[2][3]։ Նկարահանվել է Հրաչյա Քեշիշյանի նկարահանած «Պատվի համար»[4][5] և «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալներում[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2020 | «Պատվի համար» | Մարգարիտ | Գլխավոր դեր |
2020 | «Անատոլիական պատմություն» | Քեթրին-Կադիրա | Գլխավոր դեր |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2018- | «Հարսանիք Թիկունքում» | ||
2018- | «Bye Bye Լեդի»[7] | ||
2019- | «Ոչինչ չի մնա»[8] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Այսօր ինձ մի քանի անգամ Արմանը փրկեց». Մանե Մխոյան».
- ↑ «ՀՀ ԱԺ աշխատողների ցուցակ» (PDF).
- ↑ ««ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ»-Ի ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՄԱԿՈՒՆՑԻ ՀԵՏ».
- ↑ Mediamax. ««Սոս Ջանիբեկյանի հետ հեշտ էր». Մանե Մխոյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հ/Ս Պատվի համար». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հ/Ս Անատոլիական պատմություն». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հրանտ Թոխատյանը հրավիրում է «Bye Bye Լեդիի» պրեմիերային. ՏԵՍԱՆՅՈՒԹ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հրաչ Քեշիշյան. «Շատ եմ տպավորված Գյումրու թատրոնի անձնակազմից» ⋆ «Շրջապատ»». «Շրջապատ». 2018 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
|