Մանդիկ մսագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանդիկ մսագույն (անգլ.՝ Polygonum carneum)- Հովվի գավազան, օձագալար, օձտակ։ Մատիտեղազգիների կամ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույս է։

Մանդիկ
Մանդիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք հնդկացորենազգի
Ցեղ Մանդիկ
Լատիներեն անվանում
Polygonum carneum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույս է՝ օձաձև գալարներով, ուժեղ տտիպ համի կոճղարմատներով։ 30-100 սմ բարձրություն ունի։ Ցողունը մեկն է կամ բազմաթիվ, ուղղաձիգ, արմատամերձ տերևները երկարավուն են կամ նշտարաձև։ Ցողունային տերևները հերթադիր են, փոքր, ծաղիկները դալուկ հոտով։ Պտուղը լինում եմ ձվաձև, գորշավուն կամ կանաչ դարչնագույն սերմիկ է։ Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղը հասունանում է հունիս-հուլիս ամիսներին։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույսի արմատը պարունակում է 25% դաբաղանյութ, գալաթթու, էլլագաթթու, կատեխին, օքսիմեթիլանտախինոն, մինչև 26% օսլա, կարոտին, ներկող նյութեր, օքսալատներ, քիմիական տարրերից՝ կոլիում, կալցիում, քրոմ, մանգան, երկաթ, ալյումին։ Ծաղիկներում կա C վիտամին՝ մինչև 747, տերևներում՝ 722, կոճղարմատում՝ 132 մգ%։ Վերգետնյա մասում հայտնաբերված են ֆլավոնային գլիկոզիդներ, հիպերոզիդ, կոֆեինաթթու, քլորոգենաթթու, պրոտոկատեխաթթու։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական բժշկության մեջ օգտագործվում են օձակերպ և մսագույն մանդիկները։ Բուժական նպատակով օգտագործվում է կոճղարմատը։ Վաղ շրջանում, տերևների եփուկը խառնելով դեղամիջոցների հետ, օգտագործել են գլխացավերի համար՝ ներքին ընդունման և գլխի փաթաթումների ձևով։ Կոճղարմատը լայնորեն կիրառվում է անքնության, աչքերի որոշ հիվանդությունների, թոքային պալարախտի, ականջի և լեզվի սուր բորբոքումների, անգինայի, քթային արյունահոսության, արյունային փսխման ժամանակ։ Մխիթար Հերացին բույսի կոճղարմատն օգտագործել է լուծերի, բազմաթիվ արյունահոսությունների, արգանդի, ականջի և այլ օրգանների թարախային բորբոքումների ժամանան։ Այն բուժել է բորբոքային ուռուցքները։

Այլ օգտակար հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի տերևները և նուրբ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած չորացրած և թթու դրած վիճակում։ Դեղաբույսը մեղրատու է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդիկ մսագույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդիկ մսագույն» հոդվածին։