Jump to content

Մանդատ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդատ
ռուս.՝ Мандат
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակAleksandr Vlasov? և Arkady Mlodik?
ԴերակատարներIgor Bogolubov?
ԵրաժշտությունՎլադիմիր Մակլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն82 րոպե
IMDbID 0305800

«Մանդատ» (ռուս.՝ «Мандат»), 1963 թվականի խորհրդային պատմաարկածային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Ա․ Վլասովի և Ա․ Մլոդիկի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոգրադ, 1919 թվական։ Իր կնոջը թաղելուց հետո բոլշևիկ Գլեբ Պրոխորովն իր տասներեքամյա որդու՝ Գլեբկայի (Բորյա Շչերբակով) հետ գնում է հեռավոր գյուղեր՝ տանելով Լենինի ստորագրած մանդատը, որպեսզի սովի մատնված Պետրոգրադի համար հաց ստանա։

Հացահատիկ հավաքելով՝ ջոկատը բախվում է տեղի կուլակների դիմադրությանը, որոնք ձգտում են խանգարել գնացքով հացահատիկի տեղափոխմանը։ Ջոկատի վրա հարձակված սպիատակների հետ փոխհրաձգության ժամանակ ամբողջ ջոկատը զոհվում է, բայց մինչ այդ վիրավոր Պրոխորովը հասցնում է մանդատը փոխանցել որդուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Բոգոլյուբով - Գլեբ Պրոխորովիչ Պրոխորով
  • Նիկոլայ Ռոժդեստվենսկի - Արխիպ
  • Օլեգ Լետնիկով - Վասիլի
  • Նիկոլայ Կուզմին - Գրիշա
  • Միխայիլ Վասիլև - Դուբոկ, նավաստի, հանձնակատար
  • Ալեքսանդր Աֆանասև - կուլակ

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորյա Շչերբակով - Գլեբկա Պրոխորով
  • Նատաշա Արզամասցևա - Գլաշա
  • Վլադիմիր Լեբեդև - Մինկա, Գլաշայի եղբայրը
  • Սաշա Դելիկանով - փողոցային երեխա

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Գավրիլով - Ուրեչիեի կայանի պետ
  • Եվգենի Գրիգորև - գյուղացի
  • Նիկոլայ Կրյուկով - Բատկա Խմել, խմբավորման ատաման
  • Պավել Պերվուշին - Միտրիչ
  • Մարիանա Սաֆոնովա - Անֆիսա Սերգեևնա, Արխիպի կինը
  • Ալեքսեյ Սմիռնով - կայանի պետ
  • Լև Ստեպանով - Կլիմով, Ուզլովայա կայանի ղեկավար
  • Արկադի Տրուսով - Կրեմլի ժամապահ
  • Ֆեոդոր Ֆեոդորովսկի - մեքենավար

Լուսագրերում նշված չեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Վասիլև - ծեր մարդ գնացքում
  • Գեորգի Սաթինի - «կույր» մուրացկան / կրակայրիչ վաճառող
  • Ալեքսանդր Խվիլյա

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Վլասով, Մլոդիկ Արկադի
  • Օպերատոր՝ Անատոլի Կարպուխին
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
  • Նկարիչ՝ Վիկտոր Սավոսին

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում իր առաջին կինոդերն է կատարել 12-ամյա Բորիս Շչերբակովը, որը մարմնավորել է Գլեբկա Պրոխորովին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Борис Щербаков». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]