Մայքլ (ֆիլմ, 2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ
անգլ.՝ Michael
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ և դրամա
ԹեմաՄայքլ Ջեքսոն
Թվականապրիլի 18, 2025
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնտուան Ֆուքուա
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ
Սցենարի հեղինակԼոգան Ջոն
ԴերակատարներJaafar Jackson?, Քոլմեն Դոմինգո, Նիա Լոնգ, Մայլզ Թելլեր, Joseph David-Jones?, Լորա Հարիեր, Կատերինա Գրեմ, Larenz Tate?, Jessica Sula?, Kevin Shinick?, Kendrick Sampson? և Դերեկ Լյուկ
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն և Դիոն Բիբի
ԿինոընկերությունGK Films
Բյուջե120 000 000 $

«Մայքլ» (անգլ.՝ Michael), ապագա ամերիկյան կենսագրական երաժշտական դրամա ֆիլմ, որը պատմում է ամերիկացի երգիչ և պարող Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին։ Ֆիլմի ռեժիսորը Անտուան Ֆուկուան է, սցենարի հեղինակը Ջոն Լոգանը և պրոդյուսերը՝ Գրեհեմ Քինգը, ֆիլմում նկարահանվելու է Ջեքսոնի եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը, մարմնավորելով Ջեքսոնի դերը և ունենալով իր դեբյուտը ֆիլմում, Քոլման Դոմինգոյի, Նիա Լոնգի և Մայլզ Թելերի հետ միասին։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ-ում Lionsgate-ի և միջազգային մակարդակով Universal Pictures-ի կողմից։

Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Մայքլ Ջեքսոնի կյանքի և կարիերայի մասին[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Գրեհեմ Քինգը ստացել է Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմ նկարահանելու իրավունք, իսկ Ջոն Լոգանը միացել է աշխատանքին որպես սցենարիստ[2]։ 2022 թվականի փետրվարին Lionsgate-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքը[1]։ Քասթինգը սկսվել է հունիսին, Քիմբերլի Հարդինի հետ որպես քասթինգի տնօրեն։ Ակնկալվել է, որ ֆիլմը արտադրությունը սկսվելու է 2023 թվականին[3]։ 2023 թվականի հունվարին Անտուան Ֆուկուան հայտարարվել է որպես ֆիլմի ռեժիսոր[4], իսկ Ջեքսոնի եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը, հայտարարվել է Ջեքսոնի դերի կատարող[5]։ 2024 թվականի հունվարին Ջուլիանո Կրու Վալդին ընտրվել է երիտասարդ Մայքլի դերում[6], ինչպես նաև Քոլման Դոմինգոն՝ Ջո Ջեքսոնի դերում[7] և Նիա Լոնգը՝ Քեթրին Ջեքսոնի դերում[8]։ Նաև այդ ամիս հաղորդվել է, որ Մայլզ Թելերը մարմնավորելու է Ջեքսոնի փաստաբաններից մեկի ՝ Ջոն Բրանկայի դերը[9][10]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները նախատեսվել են սկսել 2023 թվականի կեսերին 80 օրվա ընթացքում Սանտա Բարբարայում, և Կալիֆոռնիայի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը կանխատեսել է, որ ծախսելու է 120 միլիոն դոլար անձնակազմի և մատակարարների աշխատավարձերի վրա[11]։ նկարահանումները հետաձգվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ 2023 թվականին SAG-AFTRA գործադուլի պատճառով[12]։ Նկարահանումներն ի վերջո սկսվել են 2024 թվականի հունվարի 22-ին[13]՝ Դիոն Բիբիի հետ որպես օպերատոր։ Բարբարա Լինգը հանդես է գալիս որպես արտադրության նկարիչ, իսկ Մարսի Ռոջերսը՝ որպես զգեստների դիզայներ[14]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու 2025 թվականի ապրիլի 18-ին[13] ԱՄՆ-ում Lionsgate ընկերության և Universal Pictures-ի կողմից ամբողջ աշխարհում, բացառությամբ Ճապոնիայում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 D'Alessandro, Anthony (2022 թ․ փետրվարի 7). «Michael Jackson Biopic Michael From Producer Graham King & Scribe John Logan Lands At Lionsgate». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  2. Fleming, Mike Jr. (2019 թ․ նոյեմբերի 22). «Michael Jackson's Life Getting Movie Treatment; The Aviator's Graham King & John Logan Reteam, And MJ Estate Aboard». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  3. Welch, Rebecca (2022 թ․ հունիսի 15). «Lionsgate's Michael Jackson Biopic, Michael, Is Casting for Its Star». Backstage. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  4. Davis, Clayton (2023 թ․ հունվարի 18). «Antoine Fuqua to Direct Michael Jackson Biopic for Lionsgate, Set to Begin Shooting This Year». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  5. Rubin, Rebecca (2023 թ․ հունվարի 30). «Michael Jackson's Nephew Jaafar to Star in Biopic 'Michael'». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  6. Anthony, D'Alessandro (2024 թ․ հունվարի 18). «Lionsgate Finds Young Michael Jackson in Juliano Krue Valdi for Antoine Fuqua's 'Michael'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  7. Vlessing, Etan (2024 թ․ հունվարի 25). «Colman Domingo to Play Michael Jackson's Father in Biopic». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  8. Anthony, D'Alessandro (2024 թ․ հունվարի 30). «Michael Jackson Biopic 'Michael' Sets Nia Long As Matriarch Katherine Jackson». Deadline Hollywood.
  9. D'Alessandro, Anthony (2024 թ․ հունվարի 31). «Miles Teller Circling Lionsgate & Universal Michael Jackson Biopic Michael». The Wrap. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  10. Chitwood, Adam (2024 թ․ փետրվարի 6). «Miles Teller to Play Michael Jackson Attorney John Branca in Biopic». The Wrap. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  11. Sakoui, Anousha (2023 թ․ մարտի 6). «Michael Jackson biopic to spend a record $120 million in California under state tax credit program». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  12. «Director Antoine Fuque says he is readying for Michael Jackson movie». 2023 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 Jackson, Angelique (2024 թ․ հունվարի 11). «Michael Jackson Biopic Set for 2025 Release». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  14. D'Alessasndro, Anthony (2024 թ․ հունվարի 11). «Antoine Fuqua's Michael Jackson Biopic Gets Global Release Date Via Lionsgate & Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  15. Grobar, Matt (2023 թ․ հոկտեմբերի 3). «Lionsgate's Michael Jackson Biopic Michael To Be Released Internationally By Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]