Մայոր Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայոր Դանիելյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1962(1962-11-14) (61 տարեկան)
ԾննդավայրԱկնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Մայոր Անդրանիկի Դանիելյան (նոյեմբերի 14, 1962(1962-11-14), Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայոր Դանիելյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ 1990 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտի ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետը։

1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1986-1991 թվականներին աշխատել է արտադրական և վարչական նշանակության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարին։

1992-1999 թվականներին աշխատել է Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմում։ 1999-2000 թվականներին եղել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի քաղաքապետի պաշտոնակատար։

2000 թվականին Շուշիի թիվ 13 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2005-2007 թվականներին եղել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետի տեղակալ։

2008 թվականի հունվարի 7-ին նշանակվել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։ 2011 թվականի հունվարի 13-ին վերանշանակվել է նույն պաշտոնում` 6 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։

2017 թվականի սեպտեմբերի 7-ից՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ է։ 2020 թվականի փետրվարի 10-ից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է[3][4][5][6][7][8]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մխիթար Գոշ» մեդալ (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դանիելյան Մայոր Անդրանիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  4. LLC, Helix Consulting. «Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Մայոր Դանիելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Մայոր Դանիելյան – Azat TV» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ». news.am. 2023 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ». shamshyan.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]