Մայիս Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայիս Միրզոյան
մայիսի 1, 1956(1956-05-01)[1] - ապրիլի 4, 2016(2016-04-04)[2] (59 տարեկան)
ԾննդավայրԴարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1974-2016
Կոչումավագ լեյտենանտ, կապիտան փոխգնդապետ
Հրամանատարն էրդասակի
ՊաշտոնՍիսիանի բաժանմունքի հիմնադիր նախագահ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ

Մայիս Միրզոյան (մայիսի 1, 1956(1956-05-01)[1], Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016(2016-04-04)[2], Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ, կապիտան, փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիս Երջանիկի Միրզոյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին, Սիսիանի Դարբաս գյուղում։ 1963-1973 թվականներին սովորել է Դարբասի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը, 1973-1974 թվականին սովորել է Երևանի թիվ 9 տեխնիկական ուսումնարանում։ 1974-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1979 թվականներին աշխատել է Տաթև ՀԷԿ-ի գլխավոր կառույցում, համատեղելով ուսումը Սիսիանի Պոլիտեխնիկում։ 1988 թվականին Ղարաբաղյան շարժման առաջին օրից մասնակցել է ՀՀ սահմանների, ապա` Ղարաբաղի Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությանը։ 1993 թվականի հունվարի 16-ին ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային վաշտում որպես դասակի հրամանատար և ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 1993 թվականի մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող մարտերում վիրավորվել է։ Սակայն որոշ ժամանակ անց դարձել է վաշտի հրամանատար և մասնակցել է Ղարաբաղի ազատագրման մարտերի բոլոր պատերազմական գործողություններին։ 1995-1996 թվականներին ստեղծել է ԵԿՄ (երկրապահ կամավորական միություն) հասարակական կազմակերպությունը։ Զբաղեցրել է Սիսիանի բաժանմունքի հիմնադիր նախագահի պաշտոնը։ 1996 թվականից նշանակվել է N զորամասի մարտական պատրաստության խմբի պետ ստանալով կապիտանի կոչում[3]։ 1997 թվականին նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ, մասնակցելով բանակաշինության բոլոր փուլերին։ 2011 թվականին փոխգնդապետի կոչումով անցել է կրթաթոշակի։ 2012 թվականի սեպտեմբերին ընտրվել է Դարբաս համայնքի ղեկավար։ 2015 թվականի դեկտեմբերին ընտրվել էր ԵԿՄ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնակատար[4]։

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Մայիս Միրզոյանը[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:30-ին Սիսիանի Դարբաս գյուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.facebook.com/1522744434505655/posts/1837498996363529/
  2. 2,0 2,1 2,2 https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086697/
  3. «Սիսիանցի կամավոր,[[Դարբաս]]ի գյուղապետ Մայիս Միրզոյանը այսօր կդառնար 60 տարեկան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՍԻՍԻԱՆՑԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ
  5. Հերոս Մայիս Միրզոյանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]