Մակուաուիտլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակուաուիտլի տեսքը

Մակուաուիտլ (նաև մակուավիտլ, մակուախուտլ, մակուախուիտլ), (ացտ.՝ Mācuahuitl, մոտավոր թարգմանվում է որպես «ձեռքի փայտ»)[1], մերձամարտի սառը զենք Մեզոամերիկայի բնակիչների, մասնավորապես ացտեկների, մայաների, միշտեկների, թլաշկալտեկների և պուրեպեչա ժողովուրդների մոտ։

Իր ձևով մակուաուիտլը հիշեցնում էր տափակ մահակ կամ կարճ մակույկաթի՝ շեղբերի կամ վանակատից (հրաբխային ապակի) պատրաստված սեպերի մի քանի շարքից։ Այլ մշակույթներում մակուաուիտլը ուղիղ համարժեքներ չունի, այդ պատճառով սովորաբար կարող է դասակարգվել որպես թուր։

Վերջին բնօրինակ մակուաուիտլը պահվել է Մադրիդի Թագավորական զինանոցում և այրվել է 1849 թվականի հրդեհի ժամանակ[1] (այլ տվյալներով 1884 թվականին)[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաուիտլներով զինված ացտեկական մարտիկները: Պատկերը՝ Ֆլորենտիական օրենսգրքից, 16-րդ դար

Մակուաուիտլի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ։ Վանակատից պատրաստված գործիքներն օգտագործվել են դեռևս Մեզոամերիկայի հին ցեղերի կողմից։ Վանակատից պատրաստում էին դանակներ, ամրակներ, ածելի, նետերի համար ծայրեր և այլն[3]։

Միակոթ մակուաուիտլի երկարությունը կազմում էր մոտ մեկ մետր (երկկոթանիի երկարությունը կարող էր գերազանցել երկու մետրը), իսկ հատումը՝ մինչև յոթ սանտիմետր։ Իր հարվածային հատվածում, որը կարող էր լինել ուղղանկյունաձև, ձվաձև կամ սրածայր, զենքի լայնությունը կարող էր հասնել մինչև 15 սմ[4]։ Սայրերն ամրացվում էին հարվածային հատվածի ճակատային մասում հատուկ սոսնձի օգնությամբ, որը պատրաստված էր բնական բաղադրիչներից։ Հրաբխային ապակու ֆիզիկական հատնակիշների շնորհիվ շեղբի սրվածքի աստիճանը գերազանցում էր բարձ որակի պողպատի սրվածքի աստիճանը[5], ինչը թույլ էր տալիս հակառակորդին հասցնել խորը պատառուն վերքեր[6]։

Եվրոպայում մակուաուիտլի մասին հայտնի է դարձել 16-րդ դարում իսպանացիների կողմից Մեքսիկայի գրավման ընթացքում։ Կոնկիստադորների հիշողությամբ, մակուաուիտլով զինված հնդկացին կարող էր մեկ հարվածով կտրել ձիու գլուխը[7]։ Զենքի տափակ հատվածը թույլ էր տալիս այն օգտագործել որպես մահակ, եթե հակառակորդին պետք էր միայն ուշաթափ անել կամ գետնին տապալել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Macuahuitl - The Wooden Sword of Aztec Offensive Weapons». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  2. Hassig, Ross. Aztec Warfare: Imperial Expansion and Political Control. — University of Oklahoma Press, 1988
  3. Smith, Michael E. The Aztecs. — Blackwell Publishers, 1996.
  4. Bernal Diaz del Castillo. The Discovery and Conquest of Mexico = Verdadera Historia de la Conquista de Nueva España. — Harmondsworth, 1963. — ISBN 0-14-044123-9.
  5. Bruce A. Buck Ancient Technology in Contemporary Surgery(անգլ.) // West J Med.. — 1982. — Т. 136. — С. 265—269.
  6. John Pohl Aztec Warrior: AD 1325-1521. — Osprey Publishing, 2001.
  7. O'Bryan, 2013, p. 167.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Pohl Aztec Warrior: AD 1325-1521. — Osprey Publishing, 2001.
  • John O'Bryan A History of Weapons: Crossbows, Caltrops, Catapults & Lots of Other Things that Can Seriously Mess You Up. — Chronicle Books LLC, 2001.
  • Hassig, Ross Aztec Warfare: Imperial Expansion and Political Control. — University of Oklahoma Press, 1988.
  • Smith, Michael E. The Aztecs. — Blackwell Publishers, 1996.
  • «Macuahuitl - The Wooden Sword of Aztec Offensive Weapons». About.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  • Bernal Diaz del Castillo The Discovery and Conquest of Mexico = Verdadera Historia de la Conquista de Nueva España. — Harmondsworth, 1963. — ISBN 0-14-044123-9
  • Bruce A. Buck Ancient Technology in Contemporary Surgery(անգլ.) // West J Med.. — 1982. — Т. 136. — С. 265—269.