Մագնիսական հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական հաստատուն, ֆիզիկական հաստատուն, սկալյար մեծություն, որպես համեմատականության գործակից հանդես է գալիս էլեկտրամագնիսականության մի շարք օրենքներում, Միավորների միջազգային համակարգով գրելու դեպքում[1]։ Երբեմն կոչվում է վակուումի մագնիսական թափանցելիություն։ Չափման միավորը՝ Հն/մ կամ Ն/Ա2։

Թվային արժեքը[խմբագրել]

Մագնիսական հաստատունի թվային արժեքը բխում է հոսանքի ուժի՝ ամպերի սահմանումից, որը Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից մեկն է։ Ըստ IX Չափերի և կշիռների գլխավոր կոնֆերանցիայում ընդունված սահմանման (1948թ.), «Ամպերը էլեկտրական անփոփոխ հոսանքի այն ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածքի երկու հաղորդիչներից յուրաքանչյուրով, նրանց ամեն մի մետր երկարության վրա առաջ է բերում 2×10−7 Նյուտոն փոխազդեցության ուժ» [2]։ Մյուս կողմից, իրարից r հեռավորության վրա գտնվող երկու անվերջ երկար զուգահեռ հաղորդիչների փոխազդեցության ուժը, երբ հաղորդիչների միավոր երկարությամբ անցնում են I_1 և I_2 հոսանքներ, արտահայտվում է

F = \frac{\mu_0}{4\pi}\frac{2 I_1 I_2}{r}

առնչությամբ։ Ամպերի սահմանումը հաշվի առնելով, այս առնչությունից հետևում է ճշգրիտ հավասարություն՝

\mu_0 = 4 \pi\ \times \ 10^{-7}\ Հն/մ:

Համապատասխանաբար տեղի ունի

\mu_0  \approx 1,25663706\times 10^{-6} Հն/մ  = 1,25663706 \times \ 10^{-6} Ն/Ա2:

Մագնիսական հաստատունը կապ է բացարձակ և հարաբերական մագնիսական թափանցելիությունների միջև։

Նշանակությունը էլեկտրամագնիսականության մեջ[խմբագրել]

Մաքսվելի հավասարումներում մագնիսական թափանցելության միջոցով են կապված մագնիսական դաշտի լարվածության H վեկտորը և մագնիսական ինդուկցիայի B վեկտորը՝

\boldsymbol{H}={\boldsymbol{B}\over\mu_0}-\boldsymbol{M},

որտեղ M-ը մագնիսականացման խտությունն է։ Վակուումում M = 0 և

\mathbf{B} = \mu_0 \ \mathbf{H}:

ՄՄ համակարգում լույսի արագությունը վակուումում ըստ սահմանման կապված է մագնիսական հաստատունի և ε0 էլեկտրական հաստատունի հետ՝

c_0={1\over\sqrt{\mu_0\varepsilon_0}}:

Դասական էլեկտրամագնիսականության մեջ այս առնչությունը կարելի է ստանալ վակուումի համար Մաքսվելի հավասարումներից, սակայն այն օգտագործվում է որպես ε0սահմանում c0 և μ0 սահմանված թվային արժեքների միջոցով

Անվանումը[խմբագրել]

Պատմականորեն μ0 հաստատունը կոչվել է վակուումի թափանցելիություն կամ վակուումի մագնիսական թափանցելիություն։ Չնայած այդ տերմինը լայնորեն տարածված է, սակայն μ0-ի համար գերադասելի է մագնիսական հաստատուն անվանումը, քանի որ «վակուում» և «թափանցելիություն» տերմինները ֆիզիկական իմաստ ունեն, մինչդեռ μ0-ն սահմանված արժեք է, և ոչ թե փորձնական չափումների արդյունք։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]