Ճգնաժամային տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճգնաժամային տեսություն, որը վերաբերում է կապիտալիստական համակարգում շահույթի մակարդակի անկման պատճառներին[1] ու հետևանքներին, ներկայումս հիմնականում կապվում է Մարքսյան տնտեսագիտության հետ։

Ճգնաժամի համակարգային արմատների մասին առաջին ակնարկներն ավելի վաղ կատարվել են Ժան Չարլզ Լեոնարդ դե Սիսմոնդիի կողմից կատարված վերլուծությունում[2][3][4]։ «Սիսմոնդիի վերլուծության տարբերակիչ հատկությունը նրանում է, որ այն ուղղված է ճշգրիտ դինամիկ մոդելին՝ այս արտահայտության արդի իմաստով․․․ Սիսմոնդիի մեծ արժանիքն այն է, որ նա համակարգորեն և ճշգրտորեն է օգտագործել պարբերաշրջանների սխեման, այսինքն՝ նա առաջինն էր, ով կիրառել է դինամիկայի յուրահատուկ մի մեթոդ, որը կոչվում է պարբերաշրջանային վերլուծություն»[5]։ Մարքսը գովաբանել և իր գործունեության համար հիմք է ընդունել Սիսմոնդիի տեսական պատկերացումները[6]։ Ռոզա Լյուքսեմբուրգն ու Հենրիկ Գրոսսմանը ուշադրություն են հրավիրել Սիսմոնդիի աշխատանքի, կապիտալիզմի էության վրա, և որպես հղում Կարլ Մարքսի համար, Գրոսսմանը, մասնավորապես, ընդգծել է այն, թե ինչպես է Սիսմոնդին նպաստել Մարքսի մի շարք հայեցակարգերի զարգացմանը, ներառյալ ճգնաժամը՝ որպես կապիտալիզմի անհրաժեշտ բնորոշիչ, որը ծագում է արտադրության, օգտագործման և փոխանակման արժեքի, արտադրության և սպառման, կապիտալի և աշխատուժի հարաբերությունների մեջ եղած դրա հակասություններից։ Նրա «ակնարկը, որ բուրժուազիայի ձևերը միայն անցումային են», նույնպես հատկանշական էր[7][8]։  

Ջոն Ստյուարտ Միլը իր Շահույթի նվազագույնի ձգտելու միտման մասին, որը կազմում է իր «Քաղաքական տնտեսության սկզբունքները» աշխատության Գիրք IV Գլուխ III և Գլուխ V՝  Շահույթի նվազագույնի ձգտելու միտման հետևանքները, Դավիդ Ռիկարդոյից հետո ներկայացնում է այն ժամանակ ընդունված պատկերացման վերաբերյալ մի շարք հիմնական տարրեր, բայց առանց Կարլ Մարքսի տեսականորեն մշակված տեսության[9], որը Ֆրեդերիկ Էնգելսը հետմահու հրատարակեց «Կապիտալը»-ում, Հատոր III։  

Մարքսի ճգնաժամային տեսությունը նույնիսկ 20-րդ դ․ սկզբի առաջատար մարքսիստականների շարքերում էր միայն մասամբ ընկալված։ Նրա նշումները՝ «Ճգնաժամի գրքերը», [Տետրեր B84, B88 և B91][10][11] մնում են չհրատարակված և հազվադեպ հղում կատարված[12]։ Համեմատաբար փոքր մի խումբ, ներառյալ՝ Ռոզա Լյուքսեմբուրգն ու Լենինը, փորձում էին պաշտպանել տեսության հեղափոխական դրույթները, մինչդեռ մյուսները, նախ Էդուարդ Բեռնշտայնը, ապա Ռուդոլֆ Հիլֆերդինգը[13], դեմ էին արտահայտվում դրա շարունակական կիրառելիությանը՝ դրանով իսկ հիմք դնելով Մարքսից հետո Մարքսի գաղափարների մեկնաբանման վերանայման հիմնական ուղղություններից մեկին[14]։

Չնայած Հենրի Հինդմանը փորձեց ներկայացնել, ժողովրդականացնել և պաշտպանել Մարքսի ճգնաժամային տեսությունը 1893 և 1894 թթ․ անցկացված և 1896թ․[15][16] հրատարակված իր դասախոսություններում, 1929թ․ Հենրիկ Գրոսսմանն էր[17], որ հետագայում առավել հաջող կերպով[18] փրկեց Մարքսի տեսական ներկայացումը․․․ «նա առաջին մարքսիստն էր, ով համակարգված կերպով ուսումնասիրեց կապիտալի օրգանական կազմի բարձրացման, և հետևաբար, շահույթի մակարդակի նվազման միտումները՝ որպես Կապիտալի տնտեսական ճգնաժամերի Մարքսի բացատրության հիմնարար հատկանիշ»[19]։ Ակնհայտորեն լիովին անկախ Սամեզո Կուրուման նույնպես 1929թ․ ուշադրություն հրավիրեց Մարքսի գրությունների վճռական կարևորության վրա և բացահայտ կապ հաստատեց Ճգնաժամային և իմպերիալիզմի տեսությունների միջև[20]։

Անկախ բանվոր դասակարգի քաղաքականությանն ուղղված լուրջ խոչընդոտներից, ինչպես մարդկանց, այնպես էլ ունեցվածքի և կապիտալի արժեքի համատարած ոչնչացումից հետո, 1930-ական և 40-ական թթ․  Մարքսի վերլուծությունը վերաձևակերպելու փորձեր տեսան՝ ավելի քիչ հեղափոխական հետևանքներով, օրինակ՝ Ջոզեֆ Շումպետերի ստեղծագործական ոչնչացման հայեցակարգում[21][22], Բեռնիս Շուլի ու նրա կողմից Մարքսի ճգնաժամային տեսության ներկայացման մեջ՝ որպես այնպիսի ասպեկտների նախնական ձևակերպում, որը Շումպետերի և այլոց կողմից սոսկ բիզնես ցիկլի տեսություն էր համարվում։ «․․․ ավելին, քան ցանկացած այլ տնտեսագետ (Մարքսը), նա ցիկլերը նույնացնում էր լրացուցիչ արտադրամասի և սարքավորման արտադրության և շահագործման ընթացքի հետ»[23]։

Քաղաքական տնտեսության և տնտեսագիտության տարբեր ուղղություններում ճգնաժամի մրցակցային տեսությունների ուսումնասիրությունը տրվել է Անվար Շայխի կողմից 1978թ․[24] և Էռնեստ Մանդելի կողմից Մարքսի  «Կապիտալը»-ի, Հատոր III «Պինգվին» հրատարակության իր Ներածությունում, մասնավորապես՝ «Ճգնաժամի Մարքսյան տեսությունները» բաժնում (էջ 38), որտեղ Մանդելն ավելին է ասում այդ ժամանակ այս հարցի վերաբերյալ նույնիսկ մտածող և ազդեցիկ մարքսիստների շրջանում եղած տեսական շփոթության մասին, քան Մարքսի ճգնաժամային տեսության քննարկումը կամ ներածությունը[25]։

Հատկապես կապիտալիստական աճի և ընդլայնման ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ Հետպատերազմյան երկարատև Բումի կամ Վերելքի ժամանակ[26],  փորձեր արվեցին և՛ երևույթը բացատրելու, և՛ պնդելու, որ Մարքսի ուժեղ հայտարարությունները կապիտալիզմի ներքո եղած իրենց «օրինական» հիմնարար բնույթով հաղթահարվել են պրակտիկայում, տեսության մեջ կամ երկուսում էլ։ Արդյունքում մշտական մարտահրավերներ են եղել Մարքսի տեսական նվաճման և հեղինակության այս ասպեկտի նկատմամբ[27]։ Քեյնսականները պնդում են, որ ճգնաժամը կարող է վերաբերել «քաոսային» կապիտալիստական զարգացման կանոնավոր վերելքի և անկման հատկապես սուր անկման ցիկլին, որը, եթե հակադրվող գործողություններ չձեռնարկվեն, կարող է վերածվել ռեցեսիայի կամ դեպրեսիայի[28]։

Պատմական մատերիալիզմի տեսության տեսանկյունից շարունակվում է այն պնդումը, որ նման ճգնաժամերը կկրնկվեն այնքան ժամանակ, մինչև որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները չհամատեղվեն, որպեսզի արագացնեն անցումը արտադրության նոր եղանակի՝ կա՛մ վերջնական ճգնաժամի պայմաններում հանկարծակի փլուզմամբ, կա՛մ մրցակցության և համագործակցության ծագող գերակայության վրա հիմնված հիմքի աստիճանական քայքայմամբ։  

Ճգնաժամերի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածությունը, արտադրությունը, սպառումը և ներդրումները ԱՄՆ-ում

Կարլ Մարքսն իր ճգնաժամային տեսությունը համարում է իր ունեցած ամենաէական տեսական ձեռքբերումը[29][30][31]։ Նա այն ներկայացնում է դրա առավել զարգացած ձևով՝ որպես Շահույթի մակարդակի նվազման միտման օրենք՝ զուգորդված տարբեր հակադիր միտումների քննարկմամբ, որոնք կարող են դանդաղեցնել կամ փոփոխել դրա ազդեցությունը։ «Ռոման Ռոսդոլսկին նկատել է, որ «Մարքսը եզրափակում է ասելով, որ շահույթի մակարդակի անկման միտման մասին օրենքն ամեն առումով ժամանակակից քաղաքական տնտեսության կարևորագույն օրենքն է[32][33]... չնայած իր պարզությանը, այն նախկինում երբևէ չի հասկացվել և նույնիսկ գիտակցաբար ձևակերպվել ... Դա պատմական տեսանկյունից ամենակարևոր օրենքն է»։ Այս տեսական գործոնների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սրանցից ոչ մեկը ծագումով բնական կամ պատահական չէ, այլ փոխարենը բխում է կապիտալիզմի համակարգային տարրերից՝ որպես արտադրության եղանակ և հիմնական սոցիալական կարգ։ Մարքսի խոսքերով․ «Կապիտալիստական արտադրության իրական խոչընդոտն ինքնին կապիտալն է»[34]։

Շահույթի նվազող մակարդակի օրենքը, շահույթ ունենալու դրդապատճառի անսպասելի հետևանքը Մարքսի կողմից նկարագրված է որպես «երկկողմանի օրենք, որը նույն պատճառներով հանգեցնում է շահույթի մակարդակի նվազմանը և միաժամանակյա աճին»[35]։ Կարճ ասած, աշխատանքի սոցիալական արտադրողականության միևնույն զարգացումը կապիտալիզմի զարգացման պայմաններում արտահայտվում է մի կողմից՝ շահույթի մակարդակի պրոգրեսիվ անկման միտումով, իսկ մյուս կողմից՝ համապատասխան ավելցուկային արժեքի բացարձակ զանգվածի կամ շահույթի պրոգրեսիվ աճով այնպես, որ ամբողջովին վերցրած փոփոխական կապիտալի և շահույթի համեմատական նվազումը ուղեկցվում է վերջին երկուսի բացարձակ աճով[36][37]։

Ճգնաժա՞մ կամ ցիկլե՞ր[խմբագրել | խմբագրել կոդը]

1929թ․ Կոմունիստական ակադեմիան Մոսկվայում հրատարակեց «Կապիտալիստական ցիկլը․ Ակնարկ ցիկլի Մարքսյան տեսության վերաբերյալ» կոչվող զեկույցը, որն արվել էր բոլշևիկ տեսաբան Պավել Մակսակովսկու կողմից Կոմունիստական ակադեմիայի կարմիր պրոֆեսորների ինստիտուտում անցկացված վերարտադրության տեսության վերաբերյալ սեմինարի շրջանակներում։ Այս աշխատանքը բացատրում է ճգնաժամերի և կանոնավոր բիզնես ցիկլերի միջև եղած կապը՝ հիմնված «Կապիտալը»-ի, Հատոր II տեղ գտած վերարտադրության սխեմաների ցիկլային դինամիկ անհավասարակշռության վրա։ Այս աշխատանքը ժխտում է մարքսյան ակադեմիկոսների կողմից մշակված տարբեր տեսությունները։ Մասնավորապես՝ այն բացատրում է, որ վերելքին և ճգնաժամին հետևող շահույթի ոչնչացումը ոչ մի երկարաժամկետ միտման արդյունք չէ, այլ ավելի շուտ ցիկլային երևույթ է։ Դեպրեսիային հաջորդող վերականգնումը հիմնված է աշխատատարողունակ մեթոդների փոխարինման վրա, որոնք ցածր գների և սնանկացմանը հետևող շահույթի մարժայի պայմաններում դառնում են տնտեսապես ոչ շահավետ։ Այս նոր ներդրումը ավելի քիչ աշխատատարողունակ տեխնոլոգիայում, արտադրելով ավելի քիչ ծախսերով, խլում է մրցակիցների շուկայի բաժինը՝ միաժամանակ նվազեցնելով շահույթի միջին մակարդակը։  Այդպիսով այն բացատրում է իրական մեխանիզմը և՛ կատարելագործված տեխնոլոգիայով տնտեսական աճի, և՛ շահույթի մակարդակի նվազման երկարաժամկետ տենդենցի համար։ Ի վերջո վերականգնումը բերում է այլ վերելքի, որովհետև ֆիքսված կապիտալ ներդրումների հասունացման լագը հանգեցնում է այնպիսի գների ձևավորման, որոնց պայմաններում շարունակվում են այդպիսի ներդրումները, մինչև որ վերջիվերջո ավարտված նախագծերը չեն բերում գերարտադրության և կռախի։

Ճգնաժամային տեսության մեկնաբանման պատմությունը ավելի երկար է որպես ցիկլերի, քան ճգնաժամի տեսություն։ 2013թ․ Փիթեր Դ․ Թոմասի և Գիրթ Ռոյթենի կողմից ներկայացված օրինակը՝ «Ճգնաժամը և շահույթի նորման Մարքսի լաբորատորիայում», հակադրաբար ենթադրում է, որ նույնիսկ Մարքսի սեփական քննադատական վերլուծությունը կարող է պնդել, որ այն նախկինից փոխանցում է կատարել վերջինին[38]։

Ջ․ Ս․ Միլլի և Մարքսի աշխատությունների նմանություններ (և տարբերություններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսի մոտ կան մի քանի տարրեր, որոնք հաստատում են նրա՝ Միլլի ձևակերպումներին ծանոթ լինելու փաստը, հատկանշապես՝ Միլլի վերաբերմունքը այն միտումների նկատմամբ, որոնք Մարքսը հետագայում հակազդող էր անվանելու․ կապիտալի ոչնչացումը կոմերցիալ թշնամանքի արդյունքում §5, արտադրության կատարելագործումը §6, առաջին անհրաժեշտության էժան ապրանքների և գործիքների ներմուծումը §7, կապիտալի արտահոսքը (էմիգրացիան) §8[39][40][41]։

«Ինչպես Միլլի, այնպես էլ Մարքսի համակարգում, շահույթի նվազող մակարդակը համարվում է երկարաժամկետ միտում «աշխատանքի վրա հակազդող ազդեցությունների պատճառով, որոնք խափանում և չեղյալ են համարում այս ընդհանուր օրենքի հետևանքները, դրան սոսկ թողնելով տենդենցի բնույթը»[42]։ Այդ հակազդող ուժերն են[43]․ (1)շահագործման ինտենսիվության աճ (աշխատանքի ինտենսիվացման կամ աշխատանքային օրվա երկարացման ուղով), (2) Աշխատավարձերի իրենց արժեքից էլ ներքև նվազումը, (3) կայուն կամ կոնստանտ կապիտալի տարրերի էժանացում (բարձրացված արտադրողականության հաշվին), (4) Հարաբերական գերարտադրություն (ինչը շատ աշխատողների թողնում է համեմատաբար հետընթաց ապրող ոլորտներում, ինչպիսին է շքեղ ապրանքներինը, որտեղ կապիտալի օրգանական կազմը ցածր է), (5) Արտաքին առևտուր (որն առաջարկում է ավելի էժան ապրանքներ և ներդրումների ավելի շահութաբեր ուղիներ) և (6) Բաժնետիրական կապիտալի աճ (տոկոսադրույքներ կրող կապիտալ, որոնց հետգնման ցածր մակարդակը մյուսների հետ միջինացված չէ)։

Կրկին, ինչպես Միլլը, այնպես էլ Մարքսը ցույց է տալիս կապիտալի հետճգնաժամային վատնումը, որը վերականգնում է շահութաբերությունը, բայց այն հատուկ որպես հակամիտում չի նշվում, քանի դեռ չի ցուցադրվում համակարգի ցիկլային բնույթը։ Մյուս կողմից, Միլլը չի անդրադառնում աշխատավարձերի իրենց արժեքից էլ ներքև նվազմանը, հարաբերական գերբնակեցվածությանը կամ բաժնետիրական կապիտալի աճին։ Բայց ամենակարևոր հակամիտումների տեսակետից, ինչպիսիք են աճող արտադրողականության ազդեցությունը էժանացող ապրանքների վրա, արտաքին առևտրի ազդեցությունը էժան ապրանքների մատակարարման և ավելի մեծ շահույթ ունենալու վրա, Մարքսը և Միլլը համամիտ են»[44]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարքսիստական խմբերի մոտ առկա է այն հավատը, որ ճգնաժամերն անխուսափելի են և գնալով խստանալու են, քանի դեռ արտադրական հարաբերությունների և արտադրական ուժերի զարգացման միջև եղած անհամապատասխանությունից բխող հակասությունները չեն հասել ձախողման վերջնական կետին՝ բնորոշված իրենց ղեկավարման որակով, տարբեր սոցիալական դասերի գիտակցական մակարդակի զարգացմամբ և այլ սուբյեկտիվ գործոններով։

Ուստի, համաձայն այս տեսության, «կատարյալ» շուկայական մեխանիզմներում միջամտության համար անհրաժեշտ «կարգավորման» աստիճանը ավելի ու ավելի ծայրահեղ կդառնա, քանի որ ժամանակը, որտեղ կապիտալիստական կարգը արտադրական ուժերի զարգացման պրոգրեսիվ գործոն է, կնահանջի դեպի անցյալ։ Բայց սուբյեկտիվ գործոնները բացատրությունն են այն բանի, թե ինչու զուտ օբյեկտիվ գործոնները, ինչպիսիք են ճգնաժամի խստությունը, շահագործման մակարդակը և այլն, միայնակ չեն որոշում հեղափոխական վերելքը։ Սրա տիպիկ օրինակ է Ֆրանսիայում մինչև 1978թ․ դարեր տևած բանվոր դասակարգերի ճնշման հակադրությունը, որը, չնայած իր չափերին, չի հանգեցրել սոցիալական հեղափոխության, ինչպես դա ժամանակին արեց երևան եկած ուժերի ամբողջական հարաբերակցությունը[45]։

Կուրուման իր 1929թ․ «Ներածություն Ճգնաժամի ուսումնասիրության» աշխատությունն ավարտում է նշելով՝ «իմ կողմից «ճգնաժամային տեսություն» տերմինի կիրառումը չի սահմանափակվում տնտեսական ճգնաժամի տեսությամբ»։ Բնականաբար, այս տերմինը նաև ներառում է իմպերիալիստական համաշխարհային պատերազմի անհրաժեշտության ուսումնասիրությունը՝ որպես մոդեռն կապիտալիզմին հատուկ հակասությունների բռնկում։  Իմպերիալիստական համաշխարհային պատերազմն ինքնին բացահայտ ճգնաժամ է իր ամեն ձևով։ Հետևաբար, իմպերիալիզմի տեսությունը պետք է լինի ճգնաժամի տեսության շարունակությունը[46]։

Դավիդ Յաֆը վաղ 1970-ական թթ․ Հետպատերազմյան Վերելքի ավարտի պայմաններում իր կողմից տեսության կիրառման մեջ ազդեցիկ կապ է վերագրել տնտեսական հարաբերություններում պետական միջամտությունների աճող դերին՝ որպես քաղաքական վճռորոշ տարր, կապիտալի՝ եղած տենդենցին հակազդելու և բանվոր դասակարգին ճգնաժամի համար վճարել ստիպելու ուղիներ գտնելու փորձերում։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնաժամային տեսությունը առանցքային է Մարքսի աշխատություններում․ այն օգնում է ամրապնդել Մարքսիստների՝ համակարգային փոփոխության անհրաժեշտության  ընկալումը։ Այն վիճելի է․ Ռոման Ռոսդոլսկին ասել է․ «Պնդումը, որ Մարքսը անկման տեսություն չի առաջ քաշել առաջին հերթին բնորոշ է Մարքսի ռևիզիոնիստական մեկնաբանությանը՝ Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ և հետո։ Ռոզա Լյուքսեմբուրգը[47], Հենրիկ Գրոսսմանը և Սամեզո Կուրուման[2][48] անգնահատելի տեսական ծառայություններ են մատուցել՝ անկման տեսության հետ կապված ռևիզիոնիստների դեմ հանդես գալով»[49]։ Ավելի վերջերս Դավիդ Յաֆը 1972 թ․, 1978թ․ և Թոնի Ալլենն ու մյուսները 1978թ․, 1981թ․ տեսությունը կիրառելիս 1970-ական և 1980-ական թթ․ հետպատերազմյան վերելքի պայմանները բացատրելու համար տեսությունը վերաներկայացրել են նոր սերնդին և նոր ընթերցողներ ձեռք բերել Գրոսսմանի՝ Մարքսի ճգնաժամային տեսության 1929թ ներկայացման համար։

Ռոզա Լյուքսեմբուրգը «Տնտեսական ճգնաժամերի տեսությունների պատմություն» առարկայի շրջանակներում դասախոսություններ է կարդացել Սոցիալ Դեմոկրատական կուսակցության Բեռլինյան դպրոցում (հավանաբար 1911թ․, քանի որ տպագրությունը հղումներ է ներառում 1911թ․ վիճակագրությունից)[50]։

Հենրիկ Գրոսսմանի կողմից ինչպես Մարքսի համար տեսության առանցքային կարևորության, այնպես էլ դրա տարրերի մասնակի մաթեմաթիկական ձևով մշակման վերաձևակերպումը հրատարակվել է 1929թ․։ Առանցքային է այն պնդումը, որ տրված բիզնես ցիկլի մեջ տարին տարվա վրա կուտակված ավելցուկը բերում է մի տեսակ դեպի վեր ծանրության, որում աշխատողների ֆիքսված հարաբերական թվաքանակ ստիպված է շահույթ ավելացնել ներդրումային կապիտալի երբևէ մեծ զանգվածին։ Այս դիտարկումը հանգեցնում է նրան, ինչն հայտնի է որպես Մարքսի շահույթի մակարդակի նվազման տեդենցի օրենք։ Քանի դեռ որոշակի հակազդող հնարավորություններ առկա չեն, կապիտալի աճը կշրջանցի աշխատանքի աճը, ուստի տնտեսական գործունեության շահույթները կապիտալների միջև պետք է ավելի քիչ բաշխվեն, այսինքն՝ շահույթի ավելի ցածր տեմպով։ Երբ հակազդող տենդենցներն անհասանելի են կամ սպառված, համակարգը շահութաբերության վերադառնալու համար կապիտալ արժեքների ոչնչացում է պահանջում։ Ուստի այն հետպատերազմյան վերելքի գրանցման համար նախապայմաններ է ստեղծել։

Փոլ Մաթթիկի «Տնտեսական Ճգնաժամ և Ճգնաժամային տեսություն» (տպագրված Մեռլին Պրեսսի կողմից 1981թ․) աշխատությունը հասանելի ներածական և քննարկում է, որը բխում է Գրոսսմանի աշխատությունից։ Ֆրանսուա Չեսնաիսը քննարկել է տեսության շարունակական արդիականությունը (1984թ․ Գլուխ «Մարքսի ճգնաժամային տեսությունն այսօր», Քրիստոֆեր Ֆրիման «Նախագծումը, նորարարությունը և երկարաժամկետ ցիկլերը տնտեսական զարգացման մեջ», Ֆրենսիս Պինտեր, Լոնդոն)։

Էնդրյու Կիլմանը մեծ նոր ներդրումներ[51][52][53] է կատարել՝ 70-ական թթ․ սկսած Մարքսի տեսության մի շարք ասպեկտներին ուղղված քննադատությունների դեմ  մանրակրկիտ և բծախնդիր փիլիսոփայական և տրամաբանական պաշտպանությամբ հանդես գալով[54]։

Ֆրանսուա Չեսնաիսը ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից էմպիրիկ հետազոտություններում կարևոր ուսումնասիրություն է ներկայացրել տեսության «մտացածին կապիտալ» կամ «Ֆինանսական կապիտալ» ասպեկտների վերաբերյալ[55]։

Գուլիելմո Կարչեդին և Մայքլ Ռոբերտսը իրենց խմբագրած ժողովածուի մեջ «Աշխարհը ճգնաժամում» (2018) տալիս են թեզը սատարող և պաշտպանող էմպիրիկ վերլուծությունների արժեքավոր ակնարկը՝ Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Արգենտինայից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Ավստրալիայից և Ճապոնիայից հանդես եկող հեղինակների աջակցությամբ[56]։

Մարքսիստների և Քեյնսականների միջև եղած տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյնսյան տնտեսագիտությունը, որը փորձում է միջինացվել ազատ ռեժիմի (laissez-faire), բացարձակ կապիտալիզմի և պետական ղեկավարման և տնտեսական գործունեության մասնակի վերահսկողության միջև, ինչպես օրինակ ֆրանսիական դիրիգիզմում կամ Կապիտալիզմի «Ոսկե դար»-ի քաղաքականություններում, փորձում է նման ճգնաժամերի խնդիրը լուծել պետական ակտիվ քաղաքականության գործադրման միջոցով անփոփոխ շուկաների թերությունները վերացնելով։

Մարքսն ու Քեյնսականները տնտեսական ճգնաժամի հայեցակարգին մոտենում և այն կիրառում են լիովին տարբեր և հակադիր եղանակներով[57]։ Քեյնսյան մոտեցումը փորձում է կտրուկ մնալ տնտեսական ոլորտում և նկարագրում է «վերելք կամ բում» ու «անկում» հավասարակշռված ցիկլերը։ Իսկ Մարքսը տնտեսական ճգնաժամը դիտարկեց և տեսականացրեց որպես կապիտալիստական արտադրական հարաբերությունների դինամիկայից բխող հակասություններից զարգացող անհրաժեշտություն[58]։  

«Այնտեղ, որտեղ Մարքսը տարբերվում է Քեյնսից, ապա ակնհայտորեն հարցը շահույթի նվազող մակարդակի շուրջ է։ Սպառման հակվածությունը կամ ապագա շահութաբերության վերաբերյալ սուբյեկտիվ սպասումները չեն, որ նշանակալի են Մարքսի համար։ Շահագործման մակարդակն ու աշխատանքի սոցիալական արտադրողականությունն են այն հիմնական գործոնները, որ կապված են առկա կապիտալի պաշարների հետ։ Մինչդեռ Քեյնսի համար կապիտալի ցածր սահմանային արտադրողականության պատճառը կապիտալի չափից դուրս շատ առկայության կամ գերզինվածության մեջ է՝ կապված շահույթ ունենալու սպասումների[59], և հետևաբար, ապրանքների պոտենցիալ գերարտադրության (կապիտալիստը ներդրում չի կատարի) հետ։ Մարքսի համար կապիտալի գերարտադրությունը միայն կապված է աշխատանքի սոցիալական արտադրողականության և շահագործման առկա պայմանների հետ։ Այն ավելցուկային արժեքի անբավարար զանգված է ներկայացնում ի համեմատ համախառն կապիտալի։ Ուստի, Մարքսի համար ճգնաժամը լուծված է և կարող է լուծվել միայն շահութաբեր արտադրության ընդլայնման և կուտակման ճանապարհով, մինչդեռ Քեյնսի համար այն ենթադրաբար կարող է շտկվել աճող արդյունավետ պահանջարկով, և որն էլ կառավարությանը թույլ է տալիս խթանել արտադրությունը»[60]։ 1972թ․ Յաֆֆը նկատել է, որ․ «Հատոր III հատվածները, որոնք վերաբերում են զանգվածների թերսպառմանը, ոչ մի կերպ չեն կարող ներկայացվել որպես ճգնաժամի թերսպառումային տեսություն։ Մեջբերումը, որը սովորաբար տրվում է ի պաշտպանություն «ճգնաժամի թերսպառումային տեսության», Մարքսի պնդումն է. «Բոլոր իրական ճգնաժամերի վերջին պատճառը միշտ մնում է աղքատությունը և զանգվածների սահմանափակ սպառումը, ի համեմատ արտադրողական ուժերը զարգացնելու կապիտալիստական արտադրության այն միտման հետ, որի պարագայում միայն ողջ հասարակության սպառման բացարձակ ուժն է դրանց սահմանը[61][62]։ Վերոնշյալ հատվածը պարունակում է ոչ այլ ինչ, քան արտադրության կապիտալիստական հարաբերությունների նկարագրություն կամ վերապնդում։ Մարքսը այն կոչել է տավտոլոգիա, որպեսզի ճգնաժամը բացատրի արդյունավետ սպառման բացակայությամբ․․․»[63][64]։

Մի շարք այլ բացատրություններ ևս ձևակերպվել ու քննարկվել են[65], այդ թվում՝

  • Շահույթի մակարդակի նվազման միտումըԿապիտալի կուտակումը, տեխնիկայի ընդհանուր բարելավումը և արտադրության մասշտաբը, և կապիտալի շուկայի մրցակցության մեջ հաղթյալների կողմից օլիգոպոլիայի ձևավորման անվերանալի միտումը միասին վերցրած կապիտալ ինտենսիվության աստիճանի միտում են ընդգրկում։ Կապիտալի ինտենսիվություն նշանակում է արտադրության կապիտալի օրգանական կազմի բարձրացում։ Այլ հավասար պայմաններում, սա կոչված է շահույթի մակարդակի նվազմանը հանգեցնելուն, որն էլ իր հերթին կդանդաղեցնի կուտակումը[58]։
  • Լրիվ զբաղվածության շահույթի սեղմում[66]․ Կապիտալի կուտակումը, աշխատավարձերը բարձրացնելով, կարող է բարձրացնել աշխատուժի պահանջարկը։ Եթե աշխատավարձերը շատ բարձրանան, շահույթի մակարդակը հարվածի տակ կհայտնվի՝ առաջ բերելով ռեցեսսիայի գործոնը։ Զբաղվածության մակարդակի և աշխատավարձի մասնաբաժնի փոխազդեցությունը մաթեմատիկորեն ձևակերպվել է Գուդվինի մոդելի միջոցով։
  • Գերարտադրություն․ Եթե կապիտալիստները դասակարգային պայքարը շահում են աշխատավարձերը կրճատելու և աշխատուժի ավելացման հաշվին՝ բարձրացնելով հավելյալ արժեքի մակարդակը, ապա կապիտալիստական տնտեսությունը բախվում է արտադրողների ավելցուկային մատակարարման կանոնավոր խնդիրներին և, այդպիսով, ոչ ադեկվատ համախառն պահանջարկին և դրա հետևանքին թերսպառման տեսությունից։ Սրա մասին Էնգելսը տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «զանգվածների թերսպառումը, զանգվածների սպառման սահմանափակումը անհրաժեշտ նրանց պահպանման և վերարտադրության համար, նոր երևույթ չէ։ Այն գոյություն է ունեցել այնքան ժամանակ, որքան որ եղել են շահագործող և շահագործված դասակարգերը։ Զանգվածների թերսպառումը հասարակության բոլոր ձևերի անհրաժեշտ պայմանն է` հիմնված շահագործման վրա, հետևաբար նաև կապիտալիստական ձևի. բայց դա առաջին հերթին արտադրության կապիտալիստական ձևն է, որ ճգնաժամերի տեղիք է տալիս։ Զանգվածների թերսպառումը, հետևաբար, նաև ճգնաժամերի առաջացման նախապայմանն է, և խաղում է այնպիսի դեր, որը վաղուց է ճանաչված եղել։ Բայց այն շատ քիչ բան է ասում  նրա մասին, թե ճգնաժամերն այսօր ինչու գոյություն ունեն, և թե ինչու գոյություն չեն ունեցել նախկինում»[58][67][68][69]։
  • Հայման Մինսկիի Հետքեյնսյան տնտեսագիտության պարտքային ճգնաժամի տեսությունը
  • Մոնոպոլիստական Կապիտալիզմի տարբեր տեսություններ նույնպես քննարկման են դրվել՝ արտաքին գործոններով փորձելու բացատրել այն, թե ինչու տենդենցը չի կարող ակնհայտորեն դրսևորվել կապիտալի կուտակման ժամանակահատվածներում՝ պատմական տարբեր իրավիճակների առկայության պայմաններում[58][70]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'The causes of crises' in Rudolf Hilferding [1981] 'Finance Capital' RKP p.257
  2. 2,0 2,1 https://www.marxists.org/archive/kuruma/crisis-intro.htm
  3. Isaac Illyich Rubin [1979] 'Sismondi as a Critic of Capitalism' Chapter 37 in A History of Economic Thought, InkLinks, London
  4. J. C. L. Sismonde de Sismondi 'New Principles of Political Economy: Of Wealth in Its Relation to Population Trans. Richard Hyse 1991 Transaction Publishers, Rutgers - The State University, New Brunswick, New Jersey'
  5. Joseph A. Schumpeter History of Economic Analysis Allen & Unwin 1954 p.494–496
  6. Rick Kuhn [2017] Introduction: Grossman and His Studies of Economic Theory in Henryk Grossman [2017] Capitalism's Contradictions: Studies in Economic Theory before and after Marx Haymarket, Chicago
  7. Henryk Grossman [2017] Simonde de Sismondi and His Economic Theories (A New Interpretation of His Thought) orig. in french [1924] Warsaw english translation in Grossman [2017] Capitalism's Contradictions: Studies in Economic Theory before and after Marx Haymarket, Chicago
  8. Rick Kuhn [2017] Introduction: Grossman and His Studies of Economic Theory in Grossman [2017] p.5
  9. Karl Marx Marx's Economic Manuscript of 1864–1865 ed. Fred Moseley tran. Ben Fowkes Haymarket 2017p.320-375
  10. Lucia Pradella [2015].160 notes 'To be published in MEGA2 IV/14 (Krätke 2008b: 170–4). In the first book, '1857: France' [B84], Marx, collected excerpts from newspapers on the crisis in France, Italy and Spain. In the second book, 'Book of the Crisis of 1857' [B88], he gathered information on the British money market, and the trends in German and Austrian stock markets. The third, 'The Book of the Commercial Crisis' [B91], is devoted to the commercial crisis in Britain, the US, China, India, Egypt and Australia.'
  11. http://www.iisg.nl/archives/en/files/m/ARCH00860full.php#N11241
  12. Lucia Pradella [2015] 'Globalisation and the Critique of Political Economy: New Insights from Marx's writings'Routledge p126, 160n3
  13. Jonas Zoninsein [1990] 'Monopoly Capital Theory: Hilferding and Twentieth-Century Capitalism' Greenwood
  14. Kuhn, Rick Economic Crisis and Socialist Revolution: Henryk Grossman's Law of accumulation, Its First Critics and His Responses
  15. H.M.Hyndman The Economics of Socialism: Being a series of seven Lectures on Political Economy 4th Edition 1909, The Twentieth Century Press p.146 Lecture V Industrial Crises & p.180 Lecture VI Rent, Interest, and profit
  16. H.M. Hyndman, Commercial Crises of the Nineteenth Century, London 1892
  17. https://www.marxists.org/archive/grossman/1922/crises/index.htm
  18. Rick Kuhn [2007] 'Henryk Grossman and the Recovery of Marxism' University of Illinois
  19. Rick Kuhn [2004] 'Economic Crisis and Socialist Revolution: Henryk Grossman's Law of accumulation, Its First Critics and His Responses', originally published in Paul Zarembka and Susanne Soederberg (eds) Neoliberalism in Crisis, Accumulation, and Rosa Luxemburg's Legacy Elsevier Jai, Amsterdam Research in Political Economy, 21, 2004 pp. 181–221. ISSN 0161-7230 (series). 0762310987.
  20. Samezō Kuruma (1929)|https://www.marxists.org/archive/kuruma/crisis-intro.htm
  21. Joseph A. Schumpeter [1976]Capitalism, Socialism & Democracy, Routledge, London
  22. Bernice Shoul [1965]'Similarities in the Work of John Stuart Mill and Karl Marx' in Science and Society 29 (3) Summer 1965 pp 270-295
  23. Joseph A. SchumpeterHistory of Economic Analysis Allen & Unwin 1954 p.1131
  24. Shaikh, Anwar [1978] An introduction to the History of Crisis Theories in U.S. Capitalism in Crisis, URPE, New York
  25. Karl Marx [1981] Capital: A Critique of Political Economy Volume Three Introduced by Ernest Mandel. Translated by David Fernbach, Penguin Books
  26. Bullock, Paul and Yaffe, David 1975 Inflation, the Crisis and the Post-War Boom RC 3/4 November 1975, RCG
  27. Shaikh, Anwar [1978]
  28. Schumpeter, Joseph A., Opie, Redvers (1983) [1934]. The theory of economic development: an inquiry into profits, capital, credit, interest, and the business cycle. New Brunswick, New Jersey: Transaction Books. 9780878556984. Translated from the 1911 original German, Theorie der wirtschaftlichen Entwicklung.
  29. Roman Rosdolsky [1980] 'The Making of Marx's 'Capital p.381
  30. Joseph A. Schumpeter History of Economic Analysis Allen & Unwin 1954 p.651
  31. Guglielmo Carchedi & Michael Roberts eds. [2018] World in Crisis: A Global Analysis of Marx's Law of Profitability Haymarket Books, Chicago, Illinois p.vii
  32. Roman Rosdolsky [1980] 'The Making of Marx's 'Capital p.381.[fn. corrected Marx 1973 Grundrisse p.748]
  33. Kliman, Andrew [2015] The Great Recession and Marx's Crisis Theory. American Journal of Economics and Sociology, 74: p.241.
  34. "Ch. 15 Vol 3 of Capital". marxists.org
  35. Karl Marx, Capital III, p258
  36. Karl Marx, Capital III, p.261
  37. Bernice Shoul [1965] p.288
  38. Peter D. Thomas and Geert Reuten, "Crisis and the Rate of Profit in Marx's Laboratory" p311-328 in 'In Marx’s Laboratory. Critical Interpretations of the Grundrisse' Riccardo Bellofiore, Guido Starosta and Peter D. Thomas eds [2013]Brill, ([2014] Haymarket).
  39. John Stuart Mill [1965] Principles of Political Economy with Some of Their Applications to Social Philosophy, University of Toronto Press
  40. Shoul, Bernice (1965) 'Similarities in the work of John Stuart Mill and Karl Marx', Science & Society, 29 (3), Summer, pp. 270-295.
  41. Joseph A. Schumpeter History of Economic Analysis Allen & Unwin 1954 p.652fn18
  42. Karl Marx, Capital, III p.272
  43. Karl Marx, Capital, III p.272-82
  44. Bernice Shoul [1965] 'Similarities in the Work of John Stuart Mill and Karl Marx' p.288-289
  45. «Correlation of Forces 'A Revolutionary Legacy' Major Richard E. Porter». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  46. Samezō Kuruma (1929) |https://www.marxists.org/archive/kuruma/crisis-intro.htm
  47. Rosa Luxemburg [2013] (Peter Hudis ed.) 'The Complete Works of Rosa Luxemburg: Volume I: Economic Writings 1, Verso (p.461–484)
  48. Rick Kuhn Economic Crisis and Socialist Revolution: Henryk Grossman's Law of accumulation, Its First Critics and His Responses
  49. Rosdolsky 1980.382 fn32
  50. Rosa Luxemburg [2013] (Peter Hudis ed.) 'The Complete Works of Rosa Luxemburg: Volume I: Economic Writings 1', Verso (p.461–484)
  51. Andrew Kliman [2007] Reclaiming "Marx's 'Capital': A Refutation of the Myth of Inconsistency, Lexington, Lanham
  52. Andrew Kliman [2011] The Failure of Capitalist Production: Underlying Causes of the Great Recession, Pluto
  53. Kliman, Andrew [2015] The Great Recession and Marx's Crisis Theory. American Journal of Economics and Sociology, 74: 236–277.
  54. A Critique of Crisis Theory From a Marxist perspective Discussion and resources by Sam Williams from Jan 2009
  55. Francois Chesnais [first ed. 2016] Finance Capital Today: Corporations and Banks in the Lasting Global Slump, Haymarket Books, Chicago, IL 2017
  56. Guglielmo Carchedi & Michael Roberts World in Crisis [2018]
  57. Mattick, Paul, Marx & Keynes 1974, Merlin
  58. 58,0 58,1 58,2 58,3 Joseph A. Schumpeter History of Economic Analysis Allen & Unwin 1954
  59. Keynes, J.M. p136:'It is important to understand the dependence of the marginal efficiency of a given stock of capital on changes in expectations because it is chiefly this dependence which renders the marginal efficiency of capital subject to somewhat violent fluctuations which are the explanation of the Trade Cycle'
  60. https://www.marxists.org/subject/economy/authors/yaffed/1972/mtccs/mtccs4.htm Yaffe, David [1972]
  61. Capital, Volume III Part V Division of Profit into Interest and Profit of Enterprise. Interest-Bearing Capital § II Ch. XXX Money-Capital and Real Capital p. 484 in the New World paperback edition.
  62. Money-Capital and Real Capital ¶ 20
  63. Marx, Karl Capital Volume II, p410-1. See also Capital Volume III p239 where the same point is made.
  64. Yaffe, David [1972]
  65. Shaikh, Anwar [1978] An introduction to the History of Crisis Theories in U.S. Capitalism in Crisis, URPE, New York
  66. Glyn, Andrew & Sutcliffe, Robert British Capitalism, Workers and the Profit Squeeze Penguin 1972
  67. Engels, Frederick Anti Duhring, Moscow 1969,p340-1.
  68. "'Seize the Crisis!'" Samir Amin, Monthly Review December 2009
  69. Heinrich, Michael http://monthlyreview.org/2013/04/01/crisis-theory-the-law-of-the-tendency-of-the-profit-rate-to-fall-and-marxs-studies-in-the-1870s/
  70. Monopoly Capital