Ճանապարհաշինական մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճանապարհաշինական մեքենաներ, ավտոճանապարհների կառուցման, պահպանման և նորոգման, ինչպես նաև երկաթուղային, քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցների և օդանավակայանների շինարարություններում տեխնոլոգիական պրոցեսներ իրագործող տեխնիկական միջոցներ։ Ճանապարհաշինական Մեքենաներ լայն կիրառում են ստացել նաև գյուղատնտեսությունում և բոլոր տեսակի ինժեներաշինարարական աշխատանքներում։ Ըստ նշանակության ճանապարհաշինական մեքենաներ ստորաբաժանվում են հետնյալ խմբերի.

  1. նախապատրաստական աշխատանքներ կատարող՝ փխրեցնող, թփեր կտրող, ծառեր և ծառակոճղեր արմատահանող մեքենաներ։ Դրանք տրակտորային կախովի սարքավորումներ են։ Օգտագործվում են ինչպես ճանապարհաշինության և նոր հողերի յուրացման, այնպես էլ գործող ճանապարհների նորոգման աշխատանքներում։
  2. հողափոր փոխադրող մեքենաներ՝ կեռաշերեփ, բուչղոզեր, գրեյդեր, գրեյդեր-էլևատոր։
  3. ճանապարհային ծածկույթների, գրունտների, հիմքերի խտացման նպատակով կիրառվող մեքենաներ՝ գչղոններ, տոփանիչ մեքենաներ։
  4. գրունտային, կոպճային և մանրախճային ճանապարհների ու հիմքերի բարելավման և կառուցման համար օգտագործվող մեքենաներ, գրունտախառնիչ մեքենաներ (նախատեսված են հիմքերի, ճանապարհային ծածկույթների, օդանավակայանների և այլ շինությունների գրունտերը միներալային կապակցանյութերով ամրացնելու համար), խիճ և կոպիճ բաշխող մեքենաներ (կիրառվում են խճի և կոպիճի բաշխման և նախնական խտացման նպատակով՝ ճանապարհների հիմքերի պատրաստման և նորոգման ընթացքում), մանրակտոր քարերի բաշխիչներ (նախատեսված են ճանապարհային պաստառը քարանյութերի մանր ֆրակցիաներով պատելու և տաքացված բիտումով ծածկույթների մակերևութային մշակման համար), ավաոբիտումատարներ և ավտոգուդրոնատարներ (նախատեսված են օրգանական կապակցանյութերի՝ բիտումի, էմուլսիայի փոխադրման և բաշխման համար՝ ինչպես մինչև 200 °C տաքացված, այնպես էլ սառը վիճակում), խառնող մեքենաներ (նախատեսված են ճանապարհային պաստառի վրա բիտումի հետ կոպիճախճային նյութերի խառնման համար)։
  5. ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհների շինարարություններում կիրառվում են պարբերական և անընդհատ գործողության ասֆալտբետոնի խառնիչներ (նախատեսված են բիտումի հետ միներալային նյութերի՝ խճի, ավազի, լցանյութի խառնման համար), ասֆալտափռիչներ (իրականացնում են նախապես պատրաստված և խտացված հիմքերի վրա տարբեր բիտումամիներալային խառնուրդների շերտի պահանջվող հաստությամբ հավասարաչափ փռումը), ցեմենտբետոնե ծածկույթների պատրաստման մեքենաներ (դրանք մեխանիզմների կոմպլեքսներ են, որոնք օգտագործվում են ճանապարհային տաշտերի ու հիմքերի պատրաստման, բետոնաշաղախի խառնման ու բաշխման, ծածկույթների հարդարման՝ կարանների բացման, քսահարթման նպատակներով)։
  6. ճանապարհների պահպանման և նորոգման մեքենաներ են ասֆալտատաքացուցիչները (նախատեսված են ասֆալտբետոնե ծածկույթներով ճանապարհները նորոգելիս վնասված տեղամասերի տաքացման համար), ճեղքերի մաքրման և մշակման մեքենաները (իրականացնում են ասֆալտբետոնե ծածկույթներով ճանապարհների ճեղքերի մաքրումն ու մշակումը), լվացող և մաքրող մեքենաները (օգտագործվում են փողոցները թափոններից մաքրելու և լվանալու նպատակներով), մակնշող մեքենաները (նախատեսված են ճանապարհների ցուցանշանները ներկանյութով նշելու և օդանավակայանները նշագծելու համար), ձյունամաքրիչ մեքենաները (կիրառվում են ճանապարհները մինչև 600մմ հաստությամբ պնդացած և մինչև 1200 մմ հաստությամբ թարմ ձյուներից մաքրելու նպատակով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 65