Ղըզըլբաշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղըզըլբաշներ (ադրբեջաներեն Qızılbaş, պարսկերեն قزلباش‎ Qizilbāsh, թուրքերեն Kızılbaş), Ադրբեջաներեն խոսող և Ադրբեջանի ու Իրանի տարածքներում շրջող թուրքական քոչվոր ցեղեր։ Անունը գալիս է իրենց ռազմիկների մի սովորությունից, երբ տասներկու շիա իմամների պատվին կրում էին տասներկու կարմիր շերտերով չալմաներ։

Ղըզըլբաշների ցեղերը գտնվում էին քաղաքական և կրոնական կախվածության մեջ Սաֆավիյանների շեյխերի ընտանիքից, որոնք, հենվելով նրանց վրա և ստեղծելով յուրատեսակ հոգևորա-ասպետական օրդեն, կատարում էին զավթումներ՝ սերմանելով շիիզմ։

1501 թ. Սաֆավիյանները գրավեցին Իրանի շահական իշխանությունը։ Իրանում Սաֆավիյանների գլխավորող դերը սկզբնական շրջանում ամբողջությամբ պատկանում էր ղըզըլբաշիների վերնախավին, չնայած որ, վերջինս անընդհատ ստիպված էր պայքար մղելու այլ էթնիկական ծագում ունեցող վերնախավի հետ։ Ղըզըլբաշների միջից էին նշանակվում գլխավոր խորհրդականներ, տեղակալներ, զորապետներ։ Սեֆեվյանների զորքը նշանակալիորեն բաղկացած էր ղըզըլբաշ աշխարհազորայիններից։ Միայն հետագայում, նամանավանդ՝ շահ Աբասի օրոք, ղըզըլբաշների ազդեցությունը որոշ չափով թուլացավ, պետության կենտրոնական մարզ դարձավ ոչ թե Ադրբեջանը, այլ ներսի մասի Իրանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986