Ձողկերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձողկերտ կամ Ցոլակերտ, Ցողկերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մասիս լեռան հյուսիսային ստորոտին, Երասխ գետի ափին, Քարաքիթ (Դաշբուռուն) գյուղից 7 կմ դեպի արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդական պատմության, Ձողկերտը հիմնել է Հայկ նահապետի թոռ և Ամասիայի որդի Ցոլակը։ Ձողկերտում պահպանված սեպաձև արձանագրությունը վկայում է, որ բերդաքաղաքը գոյություն է ունեցել Ուրարտու պետության ժամանակներում (մ.թ.ա. 9-6-րդ դարերԵղիշեն Ձողկերտը հիշատականոմ է որպես Արշակունիների ձմեռոց և զորակայան։

19-րդ դարի 2-րդ կեսին Ձողկերտի ավերակները նկարագրում են Մեսրոպ Սմբատյանը և Ղևոնդ Ալիշանը։ Վերջինս Ձողկերտը նույնացնում է Կարակալա բերդին։ Բերդը շրջափակվել է լայն և խոր խրամով, աշտարակներով ամրացված պարսպով, ունեցել է 4 դարպաս։ Բերդը քաղաքին կապվել է հարավային դարպասով։ Քաղաքի ավերակները դաշբուռունցի հայերն անվանել են Քաղաքատեղ։ Ձողկերտի շուրջը պահպանվել են հայկական գերեղմանոց, խաչքարեր, արձանագրություններ, հին կամրջի մնացորդներ (Արաքսի մոտ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711