Ձյունե հեքիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե հեքիաթ
ռուս.՝ Снежная сказка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սախարով
Սցենարի հեղինակՎիկտոր Վիտկովիչ
ԴերակատարներԶինաիդա Նարիշկինա
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Ձյունե հեքիաթ» (ռուս.՝ «Снежная сказка»), խորհրդային ֆիլմ-հեքիաթ՝ նկարահանված 1959 թվականին Վիկտոր Վիտկովիչի ու Գրիգորի Յագդֆելդի «Հեքիաթ օրը ցերեկով» (ռուս.՝ «Сказка среди белого дня») գրքի հիման վրա։ Էլդար Շենգելայա և Ալեքսեյ Սախարով ռեժիսորական դուետի երկրորդ ֆիլմն է «ժամանակակից հեքիաթի» ժանրում[1]։

Նախատեղվել է ֆիլմը ցուցադրել Կաննի մանկական ֆիլմերի փառատոնում, սակայն գրաքննությունը Լեոնովի կերպարում կասկածել է ակնարկ Նիկիտա Խրուշչովի վերաբերյալ, և Սերգեյ Միխալկովի գլխավորությամբ հանձնաժողովը որոշել է թույլ չտալ, որ ֆիլմը մասնակցի փառատոնին, և այն թողարկվել է ոչ մեծ տպաքանակով վարձույթային չորրորդ կատեգորիայով[2] (5-10 պատճեն օրիգինալից), ինչը համարժեք էր ֆիլմը «դարակում թողնելուն»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի նախօրեին Միտյան, որը սիրում էր երևակայության գիրկն ընկնել, դպրոցում կատակով ընկերներին պատմում է, որ իր մանկական խաղալիք ժամացույցը, որն ունի նկարված սլաքներ, կախարդական է ու կարող է կանգնեցնել աշխարհի բոլոր ժամացույցները, կանգնեցնել ժամանակը և նույնիսկ կենդանացնել ձնեմարդուն։ Նրան ոչ ոք չի հավատում։ Սակայն նրա բոլոր ֆանտազիաները հանկարծ իրականություն են դառնում. ձնեմարդը, որի սրտի փոխարեն Միտյան դրել էր ժամացույցը, վերածվում է գեղեցիկ աղջկա, և Միտյան նրան կոչում է Լյոլյա։

Ժամացույցի գոյության մասին իմանում է Հին տարին՝ խորհրդավոր ու նենգ մի կերպար, որը չի ցանկանում և վախենում է Նոր տարվա գալուց, քանի որ դա կնշանակի իր մահը։ Նա որոշում է տիրանալ այդ ժամացույցին, որպեսզի կանգնեցնի ժամանակն ու ընդմիշտ ապահովագրի իր գոյությունը։

Ապարդյուն կերպով փորձելով Միտյայից ու Լյոլյայից ստանալ ժամացույցը՝ Հին տարին երեխաներից վերցնում է տուփ, որում կային երեք աննշան իրեր՝ թղթադրամ, ածուխ և թղթի կտոր։ Այդ կախարդական իրերի օգնությամբ նա կենդանացնում է ևս երեք ձնեմարդերի, որոնք դառնում են իր օգնականները։ Վերջիններիս օգնությամբ Հին նոր տարին փորձում է Ամանորից տասը ժամ առաջ գտնել կախարդական ժամացույցը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Երշով – Միտյա (հնչյունավորող՝ Մարգարիտա Կորաբելնիկովա[3], տիտրերում նշված չէ)
  • Ալլա Կոժոկինա – Լյոլյա (հնչյունավորող՝ Մարգարիտա Կորաբելնիկովա[3], տիտրերում նշված չէ)
  • Եվգենի Լեոնով – Հին տարի
  • Զինաիդա Նարիշկինա – Թղթե հոգի
  • Կլարա Լուչկո – Սև հոգի, Կլեոպատրա Պետրովնա, մորաքույր Կլյոպա
  • Վերա Ալտայսկայա – Վաճառված հոգի
  • Նիկոլայ Սերգեև – ժամագործ Պետուշկով
  • Միխայիլ Պուգովկին – վարորդ (հնչյունավորող՝ Յուրի Սարանցև[4][5], տիտրերում նշված չէ)

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստներ – Վիկտոր Վիտկովիչ, Գրիգորի Յագդֆելդ
  • Բեմադրող ռեժիսորներ – Ալեքսեյ Սախարով, Էլդար Շենգելայա
  • Օպերատորներ՝ Վիկտոր Լիստոպադով, Յուրի Սխիրտլաձե
  • Համակցված նկարահանումների օպերատոր – Բ. Տրավկին
  • Նկարիչ – Լև Միլչին
  • Կոմպոզիտոր – Յուրի Լևիտին
  • Հնչյունային օպերատոր – Ե. Ֆեոդորով
  • Խմբագիր – Ի. Ռոստովցև
  • Մոնտաժող –Ա. Կարպովա, Լ. Ֆեյգինովա
  • Գրիմը՝ Ս. Շկալիկովա
  • Հագուստները՝ Լ. Ռյաշենցևայի
  • Ֆիլմերի արտադրության ղեկավարության նվագախումբ, դիրիժոր՝ Ա. Ժյուրայտիս
  • Գեղարվեստական ղեկավար – Սերգեյ Յուտկևիչ
  • Ֆիլմի տնօրեն – Վիկտոր Սլոնիմսկի

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը գունավոր է, մետրաժը՝ 1888 մետր, բաղկացած է յոթ մասից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Искусство кино, № 2, 1959 (с. 10) // изд. «Искусство».
  2. Клара Лучко. Я — счастливый человек. (с. 198—200) // «Вагриус», 2006; ISBN 978-5-9697-0366-7.
  3. 3,0 3,1 Корабельникова Маргарита Павловна
  4. Пуговкин Михаил
  5. Михаил Пуговкин
  6. Страницы истории отечественного кино. (с. 100) // НИИ Киноискусства, М., 2006 ISBN 5-85646-163-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]