Ձագախոտ խոշորասպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձագախոտ խոշորասպի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Ձագախոտ խոշորասպի
Լատիներեն անվանում
Erysimum macrostygma


Ձագախոտ խոշորասպի (լատին․՝ Erysimum macrostygma), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բարձիկանման ճմեր առաջացնող խոտաբույս է։ Բարակ գետնատարած-փռված կամ վեր բարձրացող ցողունները ծաղկման ժամանակ ունեն 5-15 սմ բարձրություն, պտուղների ժամանակ մինչև 35 սմ բարձրություն։ Նեղ հականշտարաձև տերևները համարյա գծային են, ամբողջաեզր կամ մանր-ատամնավոր, գագաթի մոտ սրացած, հաճախ հետ թեքված։ Ծաղիկները քառատիպ են, իսկ պսակաթերթերը՝ դեղին։ Ծաղկակոթերի երկարությունը պտղի ժամանակ 4-5 մմ է։ 2-3,5 սմ երկարությամբ և 3-4 մմ լայնությամբ պտուղը պատիճ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Մեղրու (լեռնագագաթ՝ Գողթան, Բուղաքար, Կարճևան) ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և բարձր լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1250-2000 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, ժայռոտ տեղերում և ժայռաճեղքերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որը հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված տնտեսական գործունեության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձագախոտ խոշորասպի» հոդվածին։