Հրեշը Փարիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշը Փարիզում
ֆր.՝ Un monstre à Paris
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[2] և ֆիլմ հրեշների մասին
Գործողության վայրՓարիզ
Դարաշրջան1910
ՌեժիսորԲիբո Բերժերոն[3][4][5][…]
ՍցենարիստԲիբո Բերժերոն և Stéphane Kazandjian?[6]
ՀնչյունավորումJulie Ferrier?[7], Ֆրանսուա Կլյուզե[7], Վանեսա Պարադի[3][7], Բիբո Բերժերոն, Sébastien Desjours?[7], Sophie Arthuys?, Philippe Peythieu?[8][7][9], Patrick Delage?, Գադ Էլմալեհ[3][7], Bernard Métraux?, Մատյե Շեդիդ[7], Լյուդիվին Սանե[7], Բրունո Սալոմոն[7], Քեթրին Օ’Հարա[6], Դեննի Հյուսթոն[6], Ադամ Գոլդբերգ[6], Jay Harrington?[6] և Բոբ Բալաբան[6]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
ԵրաժշտությունՄատյե Շեդիդ
Երկիր Ֆրանսիա և  Բելգիա
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ԸնկերությունBibo Films?, France 3 Cinéma և uFund?
ԴիստրիբյուտորEuropaCorp և Նեթֆլիքս
Տևողություն90 րոպե
Թվականհոկտեմբերի 12, 2011 և դեկտեմբերի 16, 2011
MPAA վարկանիշPG
Բյուջե28 200 000 €[10]
Շահույթ26 710 392 $[11], 16 166 105 $[11] և 5 160 885 $[11]

«Հրեշը Փարիզում» (ֆր.՝ Un monstre à Paris), 2011 թվականի ֆրանսիական համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում, 2011 թվականի օգոստոսի 28-ի Festival du film francophone d'Angoulême կինոփառատոնում, 3D և դասական երկչափ ֆորմատներով լայն էկրանում ցուցադրումը՝ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվական, Փարիզ, Սենը դուրս է գալիս ափերից։ Էմիլը կինոթատրոնում աշխատում է որպես կինոմեխնիկ և սիրահարված է իր աշխատակցուհի Մոդին, ում նա չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքների մասին։ Ռաուլը՝ Էմիլի ընկերը, հետաքրքրասեր ինքնուս գյուտարար և առաքիչ, երթևեկում էր իր սիրելի կատարելագործած մեքենայով։

Մի անգամ երեկոյան Ռաուլը Էմիլի ուղեկցությամբ առաքում է իրականացնում մի հանճարեղ գյուտարարի, ում փոխարեն ծանրոցը ստանում է խելացի կապիկ Չառլին։ Օգտվելով առիթից, Ռաուլը սղոսկում է լաբորատորիա և ջերմոց՝ գիտնականի մոտ։ Ռաուլը ուսումնասիրում է լաբորատորիայում գտնվող առարկաները և գտնում է գյուտարարի մի քանի հայտնագործություններ։ Դրանցից մեկը մի խառնուրդ էր, որի շնորհիվ Չառլին օպերային երգչուհու ձայն է ստացել, երկրորդը՝ ոչ ստանդարտ պարարտանյութ, որի շնորհիվ արևածաղիկը մի ակնթարթում աճում է մինչև հսկայական չափերի։ Հետո լաբորատորիայում պայթյուն է տեղի ունենում։ Տուժածներ չկան, բայց Էմիլը համոզված էր, որ հրեշ է տեսել։ Մի քանի օր անց, թերթեր կարդալուց հետո, ընկերները սարսափով հասկանում են, որ հրեշը գոյություն ունի և որ նրանք պատասխանատվություն են կրում հրեշի հայտնվելու պատճառով։

Այս եղելությունը անհապաղ իր շահի համար օգտագործում է կոմիսար Մեյնոտը, որը խոստանում է քաղաքը փրկել հրեշից, քանի նա չկրարողացավ փրկել իր ժողովրդին հեղեղից։ Կոմիսարը նաև հույս էր դնում կաբարե երգչուհի Լյուսիլի բարյացակամության վրա, ում նա սիրահարված էր։ Լյուսիլը շուտով հանդիպում է հրեշին, բայց միայն սկզբում է վախենում հրեշից և միանգամից հասկանում է, որ հրեշը վտանգավոր չէ և, բացի այդ, նրան հոյակապ ձայնային տվյալներ ունի։ Լյուսիլը նրան անվանում է Ֆռանկուր, ի պատիվ այն փողոցի, որի վրա տեղի էր ունեցել նրանց առաջին հանդիպումը։ Ֆռանկուրը հեշտությաբ է սովորում կիթառ նվագել, և նրանք սկսում են միասին ելույթ ունենալ, բայց շուտով բացահայտվում է և՛ հրեշի ծագումը, և՛ նրա՝ լույս աշխարհ գալու պատճառը։

Ռաուլն ու Էմիլը որոշում են մասնակցել մեծ, բայց անվնաս հրեշի պաշտպանությանը։ Մեյնոտը Փարիզով մեկ խենթ մրցաշար է կազմակերպում։ Դրանից հետո Ֆռանկուրը կերպարանափոխվում և կրկին դառնում է լու։ Լյուսիլը անմխիթար է, բայց շուտով նա բացահայտում է, որ առաջվա պես լսում է նախկին հրեշի ձայնը. Ֆռանկուր–լուն այժմ ապրում է նրա մազերի մեջ՝ ուղիղ ականջի մոտ։ Լյուսիլը այդ մասին տեղեկացնււմ է Ռաուլին, ինչից հետո նրանք միասին Չառլի կապիկի հետ ուղևորվում են պրոֆեսորի մոտ նոր ֆորմուլայի հետևից, որի շնորհիվ Ֆռանկուրը նորից մեծ է դառնում։ Հնչում է եզրափակիչ երգը, իրենց զգացմուքների մասին միմյանց խոստովանում են Ռաուլը և Լյուսիլը։

Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների նկարագրություններն ու բնութագրերը տրված են մուլտֆիլմի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվության հետ
  • Մատյե Շեդիդ ՝ Ֆռանկուր։ Լու, այսուհետ վերածված երկու մետրանոց կարմիր աչքերով հրեշի։ Չնայած ահավոր արտաքինին, օժտված է փափուկ բնավորությամբ, հրաշալի ձայնային տվյալներով և երաժիշտ-կիթառիստի տաղանդով։
  • Վանեսա Պարադի՝ Լյուսիլ։ Կաբարեի երգչուհի, եռանդուն գեղեցկուհի, ում մորաքույրը ցանկանում է ամուսնացնել ոչ թե սիրո, այլ հաշվարկի համար, բայց Լյուսիլը շատ է գնահատում ազատությունը և անկեղծ զգացմունքը։
  • Գադ էլմալեհ ՝ Ռաուլ։ Գեղեցիկ, պարծենկոտ, գյուտարար։ Մանկուց ծանոթ է Լյուսիլի հետ, ցուցաբերում է խոր զգացմունք նրա հանդեպ, բայց նրանց շփումը սահմանափակվում էր կատակներով։ Օպերայի տեսիլք վեպի կերպարի անունն ունի։
  • Ֆրանսուա Կլյուզե՝ Մեյնոթ։ Մուլտֆիլմի գլխավոր անհաշտելի ախոյանն է։ Ոստիկանության կոմիսար, պատվասեր կարիերիստ, ծրագրում է դառնալ Փարիզի քաղաքապետ, դրա համար Լյուսիլի մորաքույր Կարլոտան ուզում է նրա հետ ամուսնացնել իր զարմուհուն։
  • Սեբաստյան Դեժու՝ Էմիլ։ Փոքրիկ կինոթատրոնի ղեկավար է, հենց այնտեղ էլ աշխատում է կինոմեխանիկ։ Ամաչկոտ է, երազկոտ, բայց միշտ պատրաստ է հասնել օգնության։
  • Լյուդիվին Սանիե՝ Մոդ։ Էմիլի կինոթատրոնում տոմսավաճառ և նրա սիրուհին։
  • Մատյե Հեցի՝ Ալբերտ։ Կաբարեյի մռայլ և անհամբույր մատուցող։ Լյուսիլի դիմահարդարման սենայակում ականջ դնելով գլխավոր հերոսներին, իմացավ, որ նրանք հրեշին թաքցնում են այնտեղ։ Փորձում էր մատնել Ֆրանկուր Մեյնոթին։ Բայց, ոստիկանությունը չհայտնաբերելով հրեշին, ձերբակալում է մատուցողին՝ իբր կեղծ ցուցմունքի համար։
  • Բոբ Բալաբան՝ Պատյե։ Ոստիկանության քչախոս և հանգիստ տեսուչ։ Մեյնոթի աջ ձեռքը։ Ի սկզբանե նվիրված էր իր տիրոջը և նրա հետ հետապնդում էր Ֆրանկուրին, որը խանգարում էր Մոյնոթին զբաղեցնել Փարիզի քաղաքապետի պաշտոնը։ Բայց մուլտֆիլմի ավարտին մոտ տեսուչը բռնում է հրեշի կողմն ու ձերբակալում է Մեյնոթին, ասելով, որ Ֆրանկուր հրեշի մեջ ավելի շատ մարդկայնություն կար, քան՝ Մեյնոթի։ Հավանաբար դրանից հետո՝ Պատեյն ինքը դարձավ տեսուչ։

Անգլերեն տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]