Հրաշք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաշք, կրոնական և դիցաբանական պատկերացումներում աստվածային ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթ։ Քարոզելով հրաշքի (մեռյալների հարություն, անարատ հղիություն, աստծո և սրբերի հայտնություններ, փոխակերպություններ և այլն) հնարավորությունը, կրոնական կազմակերպությունները նպատակ են հետապնդում ապացուցել աստծո գոյությունն ու զորությունը և մարդու կախումը նրանից։ Գիտության զարգացման, մարդկանց կուլտուրական և կրթական մակարդակի բարձրացման համեմատ վերանում Է հավատը հրաշքի նկատմամբ։ Փոխաբերական իմաստով՝ ապշեցուցիչ, բացառիկ, արտասովորությամբ զարմացնող ինչ որ բան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png