Հրանտ Բաղդագյուլյան
Հրանտ Բաղդագյուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1950 |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվար 2001 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ և խեցեգործ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հրանտ Համբարձումի Բաղդագյուլյան, (1950, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվար 2001), հայ խեցեգործ, բրուտ[1], նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Բաղդագյուլյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 7-ին, Գորիս քաղաքում։ Նրա նախնիները եղել են բրուտագործներ։ Ճանաչման է արժանացել հիմնականում ինքնուրույն աշխատանքով։ Նա 1985 թվականից նկարիչների միության երիտասարդական բաժանմունքի անդամ էր, իսկ 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։ Սկսած 1975 թվականից խեցեգործական աշխատանքով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Ստեղծագործություններն արժանացել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) ոսկե և արծաթե մեդալների, ինչպես նաև ցուցադրվել են արտերկրում։
Մահացել է 2001 թվականի փետրվարին։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պարուհին»
- «Հարդարանք»
- «Սկիզբ»
Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընկերուհիներ»
- «Խորհուրդ»
- «Քաղաք»
- «Զոհաբերություն»
- «Աղաման»[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Դեկորատիվ աման-աղաման - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան