Հրազդանի ցեմենտի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրազդանի ցեմենտի գործարան, ցեմենտի գործարան ՀՀ Հրազդան քաղաքում։ Հիմնվել է 1970-ին։ Թողարկում է 500 և 400 մակնիշի ցեմենտ։ Ունի մանրացման, թաց հումքի պատրաստման, թրծման, չոր աղացման և այլ արտադրամասեր։ 1999-ին արտադրել է 1 միլիոն 112 հազար տոննա ցեմենտ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։