Հուրշեդա Սուլթոնովայի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուրշեդա Սուլթոնովայի սպանություն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1995(1995-09-13)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկստան
Մահացել էփետրվարի 9, 2004(2004-02-09) (8 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Տաջիկստան

Ութամյա տաջիկ աղջնակի՝ Հուրշեդա Սուլթոնովայի սպանությունը Սանկտ Պետերբուրգում կատարվել է 2004 թվականի փետրվարի 9-ին ռուս նեոնացիստների կողմից «Մարտական ահաբեկչական կազմակերպություն» ծայրահեղական խմբավորման անդամների կողմից, որը ղեկավարվել է Դմիտրի Բորովիկովը։ Հանցագործությունը հասարակական խորը արձագանք է առաջացրել։ Ամբողջ պատմությունը լրատվամիջոցներում ստացել է «տաջիկ աղջկա սպանություն» անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրշեդա Սուլթանովան ծնվել է Դուշանբեում 1995 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ընտանիքի հետ ապրել է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Բոյցովի նրբանցքում, Յուսուպովի այգու մոտ։

2004 թվականի փետրվարի 9-ին իր հոր՝ Յուսուֆ Սուլթոնովի և զարմիկ Ալաբիրի հետ վերադառնում էր Յուսուպովի պարտեզի սահադաշտից։ Ժամը 21:00-ի սահմաններում, երբ նրանք արդեն մոտենում էին տանը, թիկունքից հարձակվել են դեռահասների վրա։ Բռնելով Սուլթոնովին՝ հանցագործները նրան տապալել են և սկսել ծեծել։ Ալաբիրին հաջողվել է թաքնվել մեքենայի տակ, իսկ Հուրշեդան ճչալով վազել է տուն։ Հանցագործները հասել են նրան և դանակի 11 հարված հասցրել, որից աղջիկը մահացել է։ Հարձակման ժամանակ բակի բնակիչները, որտեղ դեռահասները սպանում էին Հուրշեդա Սուլթոնովային, լսել են «դուրս Ռուսաստանից», «Ծեծեք սևերին»։ Յուսուֆ Սուլթոնովը և նրա եղբորորդին՝ Ալաբիրը, հաստատել են կարգախոսների արտաբերումը[1]։

Հուրշեդա Սուլթոնովայի սպանությունը լայն արձագանք է գտել, Իսկ Սանկտ Պետերբուրգի այն ժամանակվա նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հատուկ հսկողության տակ է վերցրել սպանության բացահայտումը[2]։

Դատական քննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի գարնանը ութ դեռահասներ՝ այն թաղամասի բնակիչները, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, ձերբակալվել են հարձակմանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից միայն մեկին՝ պատանիների հատուկ դպրոցի աշակերտին, որը հանցագործության պահին լրացել էր իր 14-ամյակը, մեղադրվել է ազգային ատելության դրդապատճառով սպանության մեջ։ Մնացածը մեղադրվում էին խուլիգանության մեջ։

2006 թվականի մարտին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի ժյուրին արդարացրել է սպանության մեջ մեղադրվողին ապացույցների բացակայության պատճառով՝ միաժամանակ նրան և վեց դեռահասների մեղավոր ճանաչելով խուլիգանության մեջ։ Ութերորդ մեղադրյալն արդարացվել է։ Դատարանի վճռով յոթ դեռահասներ ստացել են 1,5-ից 5,5 տարվա ազատազրկում։ Այս որոշումը շատերի կողմից քննադատության արժանացավ։

Սակայն 2006 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվեցին «Մարտական ահաբեկչական կազմակերպություն» ծայրահեղական խմբավորման անդամները, որը ղեկավարում էր Դմիտրի Բորովիկովը (սպանվել է ձերբակալության ժամանակ)։ Ձերբակալվածները քննիչներին խոստովանել են, որ հենց իրենք են սպանել Հուրշեդա Սուլթոնովային։

2011 թվականին «Mad Crowd» խմբավորման 12 անդամներ երդվյալ ատենակալների դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել մի շարք սպանությունների (այդ թվում՝ Հուրշեդա Սուլտոնովայի), ավազակապետության, ապօրինի զենք պահելու համար։ Հանցախմբի երկու անդամները՝ Ալեքսեյ Վոեւոդինը և Արտյոմ Պրոխորենկոն, դատապարտվել են ցմահ ազատազրկման, մյուսները՝ 3-18 տարվա ազատազրկման, մի քանի հոգի պայմանական ազատազրկման են դատապարտվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. Телехов. Убийц таджикской девочки приговорили
  2. 2,0 2,1 «И. Молчанова. Кому мстил идеолог петербургской банды неонацистов Алексей Воеводин?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]