Հուրի Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուրի Բերբերյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1966(1966-12-05)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1988) և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս

Հուրի Վարդգեսի Բերբերյան (դեկտեմբերի 5, 1966(1966-12-05)[1], Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրի Բերբերյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 5-ին, Բեյրութում։ 1988 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի բակալավրատուրան։ 1993 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) մագիստրատուրան։ 1998 թվականից դասախոսում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում[2][3][4]։

Աշխատությունները վերաբերում են իրանահայ գաղութի XX դարի 1-ին տասնամյակի սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմնահարցերին։ Հեղինակ է «Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն, 2001) աշխատության։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն , 2001)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=774
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 228:
  3. «Houri Berberian». AGBU | Armenian non-profit organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  4. «Houri Berberian | University of California, Irvine - Academia.edu». uci.academia.edu. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրի Բերբերյան» հոդվածին։