Հուշարձան ապրիլ տասնմեկի (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձան ապրիլ տասնմեկի
արմտ. հայ.՝ Յուշարձան ապրիլ տասնըմէկի
ՀեղինակԹեոդիկ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Հրատարակման տարեթիվ1919
Թվային տարբերակgreenstone.flib.sci.am/gsdl/collect/hajgirqn/book/hushardzan1919_index.html

«Հուշարձան ապրիլ տասնմեկի» հայ բանասեր, հրատարակիչ ու գրող Թեոդիկի 1919 թվականին Պոլսում հրատարակծ հուշամատյանը՝ նվիրված է Մեծ եղեռն ի զոհերին։ Հուշամատյանում կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են մոտ հազար հայ մտավորական, որոնք ձերբակալվել են և զոհվել Մեծ եղեռնի ժամանակ[1][2][3]։ Հուշամատյանի նախաձեռնողը եղել է Պոլիսում ստեղծված «Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը։

Լույս է տեսել «Արզուման» տպարանում։ Վերնագրում հիշատակվում է ապրիլի 11, քանի որ այն հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին[4]։

Հրատարակության նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունեությունը սկսել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ շարունակվում էր պատերազմական հանցագործությունների հետաքննությունը։ Այդ օրերին կոմիտեի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբի հայկական գերեզմանատանը կանգնեցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված առաջին հուշարձանը, որը հետագայում ավերվել է, իսկ հետքերը վերացվել են։

Վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Ստամբուլում թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուն վերահրատարակել է Թեոդիկի հուշամատյանը[5]։ Գիրքը հրատարակվել է երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։ Գրքում կա ներածական բաժին, որտեղ ներկայացված է Հրանտ Դինքի և Թեոդիկ կենսագրությունը, ինչպես նաև Դինքի «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ կենսագրական և գրական բաժիններից։

Առաջին բաժնում ներկայացված են Կ. Պոլսից աքսորված Կ. Պոլսում կախաղան հանված հայ ազգային և լուսավորչական գործիչներ։ Առանձին բաժիններում խմբագիրն անդրադաարձել է աքսորի վայրերում հիվանդություններից մահացածներին և գավառական մտավորականության զոհերին՝ ըստ բնակության վայրի։ Գրքում ընդգրկված զոհերն ունեն Թեոդիկի կողմից տրված հաջորդական համարակալում՝ մոտ 760 զոհ[6]։

Երկրորդ բաժինը նվիրված է Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներին։ Նույն բաժնում տեղ են գտել Այաշ աքսորված պոլսահայ մտավորական Բյուզանդ Պոզաճյանի և Չանղրի աքսորված Միքայել Շամտանճյանի հուշերը՝ 1915 թվականի ապրիլի 11-ի (24) հայ մտավորականության աքսորումը և մի քանի ամիսների ընթացքում նրանց կրած տառապանքները։

Գրական բաժնում ընդգրկված են Բյուզանդ Պոզաճյանի «Այաշին ընդառաջ», Միքայել Շամտանճյանի «Հուշեր Ճանկռից» գրքերը, ինչպես նաև նահատակված եկեղեցականների հուշեր։

Վերջաբանի փոխարեն «Ապրիլի 11-ի սգո հանդես» կոմիտեի կոչն է հայերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]