Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուղակավորության երթ Սուրբ Հակոբ գերեզմանատան դիմաց, 1913 թ.

Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն, Ստամբուլի Փանգալթը թաղամասի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու տարածքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցուն կից հայկական գերեզմանատուն[1]։ Գործել է 1551-1939 թվականներին։ 1930-ական թվականների վերջին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացվել է և նրա տեղում կառուցվել են Գեզի զբոսայգին, Դիվան, Հիլթոն, Հայաթ հյուրանոցները և TRT ռադիոընկերության շենքը։[2][3][4]

Սուրբ Հակոբը Ստամբուլի պատմության ընթացքում ոչ մուսուլմանական ամենամեծ գերեզմանատունն է եղել։[5]

Պատմություն[խմբագրել]

Հայերը Բերայի թաղամասում հաստատվել են 16-րդ դարից։ Թաղումները կատարում էին Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների պատերի շուրջ։ Առաջին գերեզմանաքարը թվագրված է եղել 1551 թվականով։[6] 1560 թվականի Մեծ ժանտախտի համաճարակից հետո, երբ հրամանով արգելվում է թաղել քաղաքի սահմանում, Ստամբուլի հայկական համայնքը դիմել է սուլթան Սուլեյմանին գերեզմանատուն հիմնելու խնդրանքով։ Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը հիմնվել է Սուրբ Հակոբ կաթոլիկական հիվանդանոցի տարածքում։[7] Այն ընդարձակվել է 1780 և ցանկապատվել 1853 թվականին։[8]

Ըստ ավանդության՝ Սուլթան Սուլեյմանի վանեցի խոհարար Մանուկ Կարասեֆերյանը հրաժարվել է թունավորել սուլթանի ճաշը և հայտնել է դրա մասին Սուլեյմանին։ Սուլթանը հավատարմության դիմաց նվեր է առաջարկել, խոհարարը հայկական գերեզմանի համար հող է խնդրել և ստացել։[6]

1930-1939 թվականներին գերեզմանատունը քանդվեց, նրա մարմարյա սալերը հանվեցին վաճառքի։[1] նրանց մի մասը օգտագործվեց Գեզի զբոսայգու և Ենիմենու հրապարակի կառուցման համար։[9]

Դատավարություն[խմբագրել]

1932 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Նարոյանը դատարան դիմեց՝ ունեցվածքը վերադարձնելու պահանջով,[7] բայց Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց հայցը՝ պնդելով, որ նա իրավական դեմք չէ 1916 թվականից սկսած, չնայած, որ պատրիարքարանը գործում էր։[7][10] Պատրիարքը ընդունեց իրավական կարգավիճակ չունենալը, բայց պնդեց, որ կարող է պահանջել ունեցվածքը հայկական համայնքի և Սուրբ Հակոբ հիվանդանոցի անունից։ [10] Գործը հետաքննող հանձնաժողովը պատրիարքի պահանջը անհիմն համարեց՝ համարելով իրավատեր քաղաքապետարանին։ [7][10]

Թաքսիմ հրապարակի դեպքեր (2013)[խմբագրել]

2013 թվականին մայիսի վերջից, Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագրի դեմ բողոքելով, հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Նրանց սատարելով՝ Ստամբուլի «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպության անդամները այդ ժամանակ տապանաքար են տեղադրել Գեզի զբոսայգում, որի վրա գրված է. «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939 թթ»։ Իսկ ներքևում պաստառ՝ «Դուք գողացել եք մեր գերեզմանատունը, բայց չեք կարողանա գողանալ մեր զբոսայգին» գրությամբ։[11]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Tan, Gokhan (2011-07-24). «Varolmayanın tescili». Radikal. http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalDetayV3&ArticleID=1057505&CategoryID=42։ Վերցված է 21 December 2012.  (թուրքերեն)
  2. Nalci, Tamar. «Istanbul Radio was an Armenian Cemetry». Midyat. http://www.midyathabur.com/istanbul-radyosu-arazisi-ermeni-mezarligiydi-79926h.htm։ Վերցված է 21 December 2012.  (թուրքերեն)
  3. Koc, Vehbi (1977)։ My life story: the autobiography of a businessman։ Vehbi Koç Foundation, 238։ 
  4. Tuğlacı, Pars (1991)։ İstanbul Ermeni kiliseleri։ İstanbul: Pars Yayın։ ISBN 9789757423003։  (թուրքերեն)
  5. Büyükünal, Feriha (2006)։ Bir zaman tüneli: Beyoğlu, 1. baskı., Güneşli, İstanbul: Doğan Kitap, 21։ ISBN 9789752934337։  (թուրքերեն)
  6. 6,0 6,1 Ստամբուլի հայերի կայք (թուրքերեն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Nalci, Tamar (August 27, 2011). «Bir Gasp Hikâyesi». Bianet. http://bianet.org/biamag/azinliklar/141423-istanbul-radyosu-arazisi-ermeni-mezarligiydi։ Վերցված է 21 December 2012. 
  8. Göksu Özdoğan, Günay (2009)։ Türkiye'de Ermeniler : cemaat, birey, yurttaş, 1. baskı., Şişli, İstanbul: İstanbul Bilgi Üniversitesi Yayınları։ ISBN 9786053990956։  (թուրքերեն)
  9. copyed., Zaven Der Yeghiayan,... ; transl. from the Armenian by Ared Misirliyan ;; Ghazarian, annotated by Vatche (2002)։ My patriarchal memoirs։ Barrington (R.I.): Mayreni publ.։ ISBN 9781931834056։  (անգլերեն)
  10. 10,0 10,1 10,2 Cagatay, Soner։ Islam, secularism, and nationalism in modern Turkey: who is a Turk?։ Routledge, 135։ ISBN 9781134174485։ Վերցված է՝ 21 December 2012։  (անգլերեն)
  11. Տապանաքար՝ Գեզի զբոսայգում