Հովհաննես (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես (այլ կիրառումներ)
Հովհաննես
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ուշագրավ աշխատանքներՍրվեղի վանք

Հովհաննես, հայ ճարտարապետ։ Կառուցել է հնագույն և սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից մեկը[2]՝ Սրվեղի վանքը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։

Հուշարձանի ներսում, հյուսիսային պատի վրա, մկրտության ավազանի մոտ ագուցված քարի վրա գրված է շինարարական արձանագրություն, որի մեջ հիշատակված է նաև ճարտարապետի անունը.

ԹԻԻ։ ՈԱ։ (=1152թ) Ես Արտաւազ և Սարգիս շինեցաք զեկեղեցիս ձեռամբ Յովհաննիսի...[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
  3. Բարխուդարեանց, Արցախ, էջ 340
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 555