Սրվեղի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրվեղի վանք
Սրվեղի վանքը 2011 թվականի հուլիսի 10-ին

##Սրվեղի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Տավուշի մարզ, Այգեհովիտի մոտ
Կոորդինատներ 40°58′27.99″ հս. լ. 45°15′06.99″ ավ. ե. / 40.974444, 45.25194440°58′27.99″ հս. լ. 45°15′06.99″ ավ. ե. / 40.974444, 45.251944
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ անբավարար
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 13-րդ դար

Սրվեղի վանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։։

Համալիրի ընդհանուր վիճակը անբավարար է։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Սրվեղի վանքը կառուցվել է 13-րդ դարում:

[խմբագրել] Ճարտարապետություն

Սրվեղի համալիրի վանքի ընդհանուր համալիրը բաղկացած է հետևյալ մասերից՝

  • Սուրբ Աստվածածին
  • Սուրբ Նշան
  • Խուցեր
  • Ձիթհանք
  • Օժանդակ շինություններ (ժամանակին առնված են եղել շրջապարսպի մեջ)

Վանքի տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ:

[խմբագրել] Սուրբ Նշան եկեղեցի

Գլխավոր գմբեթավոր դահլիճ տիպի ՍուրբՆշան եկեղեցին ներքևի մասում շարված է քարով, վերևում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս։ Պատերի վրա կան արձանագրությոններ, որոնցից մեկը 1152 թվականի է։ Կառուցողներն են Սարգիս ճարտարապետն ու Հովհաննեսը[1][2]։ Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։ Սրվեղի վանքը մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների։

[խմբագրել] Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի հյուսիսային կողմում պահպանվել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը: Եկեղեցին կառուցվել էր կոպտաշար քարերից:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Հայկական Համառոտ Հանրագիտարան, էջ 341
  2. Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ