Հովհաննես Փիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Փիլոյան
Ի ծնեՀովհաննես Արսենի Փիլոյան
Ծնվել է1924
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Հովհաննես Արսենի Փիլոյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ՀՀ Նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958 թվականից Երևանի Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցի հիմնադիր տնօրեն[1]։ Տնօրինել և դասավանդել է նույն դպրոցում 40 տարի։ Բազմաթիվ ՀՀ և միջազգային ցուցահանդեսների հաղթող, գրան պրի։ Հ․ Փիլոյանի նկարներիչ մի քանիսը երկար տարիներ ցուցադրվել են ՀՀ Ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան