Հովհաննես Սերգոյի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Սերգոյի Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 5, 1952(1952-07-05) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հովհաննես Սերգոյի Հովհաննիսյան (հուլիսի 5, 1952(1952-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1952 թվականի հուլիսի 5-ին Երևանում[1]։ 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ինժեներ շինարարի որակավորումը։ 1974-1978 թվականներին Երևանի թիվ 3 շինտրեստում աշխատել է վարպետ-աշխղեկ, ավագ աշխղեկ, գլխավոր ինժեներ[2], իսկ 1979-1982 թվականների, Լիբիայում՝ ինժեներ-շինարար։ 1982-1984 թվականներին եղել է «Ջերմուկշին» տրեստի կառավարչի տեղակալ, 1984-1987 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ քաղաքային տնտեսության և շինարարության, գյուղատնտեսության բաժիններում՝ հրահանգիչ, սեկտորի վարիչ[3], 1987-1996 թվականներին եղել է Աբովյանի շրջխորհուրդի գործկոմի նախագահ, իսկ 1996-1998 թվականներին եղել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ։

1990-1995 թվականներին եղել ԳԽ պատգամավոր (թիվ 151 ընտրատարածք)։ Եղել է «Լիբերալ-դեմոկրատական» պատգամավորական խմբի անդամ։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 68 ընտրատարածք)։ Եղել է «Լիբերալ- դեմոկրատական» պատգամավորական խմբի անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 59 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 1999 թվականի նոյեմբերի 9-ից եղել է հանձնաժողովի նախագահ։ Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար, անդամ, 2000 թվականի դեկտեմբերից խմբակցությունների և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001 թվականի ապրիլից եղել է «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Ованнисян, Ованес Сергоевич - это... Что такое Ованнисян, Ованес Сергоевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. «Ованнисян, Ованес Сергоевич». wp.wiki-wiki.ru. Վերցված է 24․06․2021-ին.