Հովհաննես Թեքնեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թեքնեջյան
Ծնվել էմայիսի 23, 1918(1918-05-23)
ԾննդավայրԱթարա Հայկական, Օչամչիրայի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 5, 1993(1993-11-05) (75 տարեկան)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Հովհաննես Խաչիկի Թեքնեջյան (մայիսի 23, 1918(1918-05-23), Աթարա Հայկական, Օչամչիրայի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ - նոյեմբերի 5, 1993(1993-11-05), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), Վրացական ԽՍՀ-ի Աբխազական ԻԽՍՀ Գագրայի շրջանի Կույբիշևի անվան կոլտնտեսության օղակավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թեքնեջյանը ծնվել է 1918 թվականին գյուղացու ընտանիքում Քութայիսի նահանգի Սուխումի շրջանի Աթարա Հայկական գյուղում։ 1941 թվականի դեկտեմբերից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 131-րդ հետևակային դիվիզիայի կազմում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենիք։ Աշխատել է որպես սովորական կոլտնտեսական Գագրայի շրջանի Կույբիշևի անվան կոլտնտեսության ծխախոտի պլանտացիաներում։ 1940-ականների վերջերից եղել է ծխախոտագործության օղակի օղակավար։

1948 թվականին Հովհաննես Թեքնեջյանի օղակը 2,5 հա տարածքի յուրաքանչյուր հեկտարից հավաքել է միջինը 20 ցենտներ «Սամսունի № 27» սորտի ծխախոտ և «Տրապեզոնդ» սորտի ծխախոտ՝ միջինը 28,3 ցենտներ 1 հա տարածքի յուրաքանչյուր հեկտարից։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի օգոստոսի 5-ի հրամանագրով «1948 թվականին եգիպտացորենի և ծխախոտի բարձր բերք ստանալու համար» նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և հանձնվել Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ։ Նույն կոլտնտեսությունում աշխատել են նաև ծխախոտագործներ Անդրեյ Վասիլևիչ Կիրյակը, օղակավարներ Հրաչ Կապրելի Նուբարյանը և Խորեն Գրիգորի Խաչատուրյանը, ովքեր 1949 թվականի մայիսին արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

Ավելի ուշ ապրել է Սոչիում, որտեղ աշխատել է տեղական հացի գործարանում։

Մահացել է 1993 թվականի նոյեմբերին։ Թաղված է Կենտրոնական շրջանի Դագոմիսկայա փողոցի քաղաքային գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]