Հովհաննես Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ահարոնյան
Ծնվել է1885
Մահացել է1921
Մասնագիտությունդերասան

Հովհաննես Ահարոնյան (Օվի, 1885, Վերին Ագուլիս, այժմ՝ Նախիջևանի տարածքում - 1921), հայ դերասան։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում։ Տարաբնույթ դերերով հանդես է եկել Անդրկովկասի հայ դերասանական խմբերում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։ Եղել է Կ. Պոլսում, Թավրիզում։ Կատարել է Բեսոյի դերը «Դավաճանություն» պիեսում, «Համլետ»–ում՝ գերեզմանափոր և այլն։ Հեղափոխությունից հետո անցել է Արմավիր և այնտեղ կազմակերպել ներկայացումներ։ Մահացել է 1921 թվականին 36 տարեկանում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 62։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 19։