Հոշոտված Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Հոշոտված Հայաստան
Ravished Armenia
Ravished Armenia Martikanyan.jpg
«Հոշոտված Հայաստան» գրքի կազմը
Ժանր Ինքնակենսագրություն
Հեղինակ Արշալույս Մարտիկանյան
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզու անգլերեն
Գրվել է 1918
Հրատարակություն 1918

Հոշոտված Հայաստան, փաստագրական հուշագրություն, որ պատմված է Հայոց ցեղասպանության վկաներից մեկի` Արշալույս Մարտիկանյանի կողմից։ Հուշագրությունում Արշալույսը Մարտիկանյանը պատմում է իր և իր ժողովրդի չարչարանքների, ջարդերի ու կոտորածների, հայ ազգաբնակչության տեղահանությունների մասին։

Բովանդակություն[խմբագրել]

Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առջև Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների` փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։

Երկարատև չարչարանքներից հետո նա ապաստան է գտնում մի ամերիկացու տանը։ Հետագայում պարզվում է, որ ամերիկացին ճանաչված միսիոներ-բժիշկ Ֆրեդերիկ Մակքալըմն է։ Վերջինս գտնվում էր Կոստանդնուպոլսում, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Նա առաջիններից մեկն էր, ով վերադառնալով Էրզրում, օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին։ Այդ ժամանակ ռուսական բանակն արդեն մուտք էր գործել Էրզրում։

Արշալույսը Զորավար Անդրանիկի միջնորդությամբ և Մեծ դուքսի` Կովկասի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանով տեղափոխվում է Ամերիկա: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև փրկություն հայցելու իր ժողովրդին, հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին`

«Մեծ դուքսը կարգադրել է քեզ ուղարկել Ամերիկա, որտեղ մեր խեղճ ժողովուրդը շատ բարեկամներ ունի։ Երբ հասնես այդ սիրելի երկիրը, նրա ժողովրդին ասա, որ Հայաստանը հյուծված է, հոշոտված և արյունաքամ, բայց նորից կբարձրանա, միայն եթե Ամերիկան օգնություն տրամադրի մեզ, սնունդ ուղարկի մեր սովյալներին, դրամ` նրանց վերադարձնելու իրենց տները, երբ պատերազմն ավարտվի»:

Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք այսօր նրա շիրիմի տեղն անհայտ է։

Ֆիլմ[խմբագրել]

Հոշոտված Հայաստան

Հուշագրության լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը «Հոգիների աճուրդ» խորագրով։ Ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին և ցուցադրվել Նյու Յորքում 1919-ին։

Աղբյուրներ[խմբագրել]