Հոմոմորֆիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբստրակտ հանրահաշվում, հոմոմորֆիզմը կառուցվածքը պահպանող արտապատկերում է երկու հանրահաշվական կառուցվածքների (ինչպիսիք են խմբերը, օղակները, կամ վեկտորական տարածությունները). Հոմոմորֆիզմ բառը ծագում է հին հունարենից՝ ὁμός (հոմոս) "նույն" և μορφή (մորֆ) "տեսք" բառերից. Իզոմորֆիզմը, ավտոմորֆիսմը, և էնդոմորֆիզմը հոմոմորֆիզմի մասնավոր դեպքերն են։

Հոմոմորֆիզմ (հոմո... և հունարեն՝ μορφή-տեսք, ձև), երկու հանրահաշվական համակարգերի (խմբեր, օղակներ և այլն) միջև սահմանվող հարաբերություն։ Հոմոմորֆիզմը մի հանրահաշվական համակարգի տարրերի և հարաբերությունների (գործողությունների) բազմությունները համապատասխանաբար արտապատկերում է երկրորդ համակարգի տարրերի և հարաբերությունների բազմությունների մեջ այնպես, որ եթե առաջին համակարգի X_1,..., X_n տարրերը գտնվում են \theta հարաբերության մեջ, և X_1 \rightarrow X'_1,...,X_n \rightarrow X'_n, \theta \rightarrow \theta ', ապա, X'_1,...,X'_n տարրերը երկրորդ համակարգում գտնվում են \circleddash ' հարաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png