Հոլոթուրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոթուրիաներ, փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Մարմինը որդանման է, մեկ ծայրում գտնվում է շոշափուկներով պատված բերանը, մյուսում՝ անալ անցքը։ Խոշոր տեսակների երկարությունը հասնում է մինչև 2 մ-ի։ Լավ արտահայտված է հինգ ճառագայթների համաչափությունը։ Զարգանում է ձևափոխությամբ, ձվից դուրս է գալիս լողացող թրթուրը։ Հայտնի մոտ 1100 տեսակներն ապրում են ծովերի հատակին, դանդաղաշարժ են, սողացող։ Սնվում են տիղմով, մանր պլանկտոնով։ Չինաստանում չորացրած վիճակում հոլոթուրիաները օգտագործվում են սնևդի մեջ։ ՍՍՀՄ-ում, Հեռավոր Արևելքում ևս հոլոթուրիաներ ունեն արդյունագործական որոշ նշանակություն։

Ծովային վարունգ (a — շոշափուկներ, b —անալ անցք, c — շարժունակ ոտիկները, d — մեջքի փշերը)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png