Հիստոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիստոններ, թույլ հիմնային հատկություններով օժտված պարզ սպիտակուցների խումբ։ Մոլային զանգվածը՝ 5.000-ից մինչև 37.000։ Պարունակվում են կենդանիների բջիջների մեծ մասում, հատկապես էրիթրոցիտներում ու վահանագեղձում։ Հիմնային հատկությունները պայմանավորված են հիսաիդին, փղին և արգինին ամինաթթուների առկայությամբ։ Բջիջների կորիզներում այն դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (ԴՆԹ) հետ կազմում են նուկլեոհիստոն համալիր։ Հիստոնները ներկայացված են 5 ֆրակցիաներով՝ H1, H2A, H2B, H3 H4: Դրական լիցքավորված հիմնային սպիտակուցներ են, ուստի բավականին ամուր կապերով միանում են ԴՆԹ-ի հետ, ինչով էլ խոչնդոտում են նրանում պարփակված կենսաբանական ինֆորմացիան կարդալուն։ Սրանով հիստոնային սպիտակուցները կատարում են կարգավորիչ դեր։ Հիստոնները ունեն նաև կառուցվածքային նշանակություն ապահովում են քրոմոսոմներում ԴՆԹ-ի տարածական կազմավորվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png