Հերմանն ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմանն ամրոց
Narva Hermanni linnus 14002-5.jpg
##Հերմանն ամրոց (Էստոնիա)
Red pog.svg
Տիպ Բերդ
Կոորդինատներ 59°22′32.98″ հս. լ. 28°12′06.98″ ավ. ե. / 59.37583, 28.2019459°22′32.98″ հս. լ. 28°12′06.98″ ավ. ե. / 59.37583, 28.20194
Տեղագրություն Էստոնիա Նառվա, Էստոնիա
Կառուցված 1256
Շինանյութ քար

Հերմանն ամրոց (էստ.՝ Hermanni linnus, նաև՝ Նառվա ամրոց), միջնադարյան ամրոց Էստոնիայի Նառվա քաղաքում՝ Նառվա (Նառովա) գետի ափին։ Ամրոցը հիմնադրվել է 13-րդ դարում դանիացիների կողմից։ Իր պատմության ընթացքում ամրոցը պատկանել է Դանիային, Լիվոնյան օրդենին, Ռուսաստանին, Շվեդիային ու Էստոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը խիստ վնասվել է, սակայն հետագայում վերականգնվել է, և այսօր ամրոցի շենքում տեղակայված է Նառվայի թանգարանը։

Պատմություն[խմբագրել]

Հերմանն ամրոցի կառուցման հստակ տարեթիվը վիճելի է։ 13-րդ դարի առաջին կեսին Հյուսիսային Էստոնիան գրաված դանիացիների Նառվա գետի ու «հին» ճանապարհի հատման վայրում կառուցել են պաշտպանական փայտե ամրություններ։ 14-րդ դարի սկզբում դանիացիներն սկսում են կառուցել քարե ամրոցը, որը հետագայում անվանվում է Հերմանն ամրոց։ Ամրոցի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1329 թ-ին։

1347 թ. Դանիայի Վոլդեմար IV արքան Հյուսիսային Էստոնիան հանձնեց Լիվոնյան օրդենին, այդ ժամանակ էլ կառուցվում է Հերմաննի աշտարակի առաջին հատվածը։ 1492 թ. Հերմանն ամրոցի դիմաց՝ Նառվա գետի մյուս ափին, կառուցվեց ռուսական Իվանգորոդ ամրոցը։ 15-րդ դարի վերջին ու 16-րդ դարի սկզբին Նառվա քաղաքի շուրջը կառուցվում է նոր պարիսպ, որը, սակայն, չի պահպանվել. ավերվել է 1777 թ.։ 1558 թ. ամրոցն գրավում են ռուսները, իսկ 1581 թ. այն անցնում է Շվեդիայի տիրապետության տակ և մնում նրանց ձեռքին մինչև 1704 թ.։ Այս ընթացքում ամրոցը շարունակում է ամրացվել տարբեր շինություններով։ 1683 թ. անվանի ինժեներ Էրիկ Դալբերգի կողմից մշակվում է ամրոցի նոր պլան, որ հաստատվում է Շվեդիայի արքայի կողմից։ Այս վերակառուցումների արդյունքում նույնն է մնում միայն գետի կողմի պատը։ Ամրոցի արևմտյան ու հյուսիսային հատվածները խիստ ընդարձակվեցին ու ամրացվեցին հավելյալ բաստիոններով։ Այս վերակառուցումը շարունակվեց մինչև 1704 թ-ը. այդ ընթացքում շվեդները կառուցեցին 6 բաստիոն ու Սպես (Հույս) ամրությունը։ Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1704 թ., ամրոցը գրավվեց ռուսների կողմից։ 1863 թ. Նառվան կորցնում է բերդաքաղաքի կարգավիճակը, սակայն Հերմանն ամրոցի Մութ դարպասների շուրջն սկսվում է այգու հիմնումը, 1875 թ. Մութ ամրոցները քանդվում են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցը ավերածությունների է ենթարկվում։ Վերակառուցումն սկսվում է 1950 թ.։ Այսօր շարութնակվում են վերակառուցողական աշխատանքները։ Մարոցի շենքում տեղակայված է Նառվայի թանգարանը, իսկ շուրջը այգի է։

Պատկերասրահ[խմբագրել]

Նառվա գետի հանդիպակաց ափերի գտնվող Հերմանն ու Իվանգորոդ ամրոցները


Արտաքին հղումներ[խմբագրել]